Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին կոչ է արել միասնական բողոքի ցույցերի դուրս գալ հինգշաբթի և ուրբաթ օրերին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին երեքշաբթի երեկոյան պարսկերենով տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ բողոքի ցույցերի իր առաջին ուղղակի կոչը։

«Սիրելի՛ հայրենակիցներ։ Վերջին շաբաթվա ընթացքում ես ուշադիր հետևել եմ ձեր ցույցերին, մասնավորապես, Թեհրանի շուկաներում տեղի ունեցողին։ Չնայած ռեժիմի կողմից շարունակվող բռնաճնշումներին՝ դուք դիմադրում եք, և դա ոգեշնչող է։ Դուք, անշուշտ, տեսել եք, որ ավելի մեծ ամբոխները բազմիցս ռեժիմին ստիպել են փախուստի դիմել։ Հետևաբար, կարևոր է պահպանել այս ցույցերի կարգապահությունը և որքան հնարավոր է՝ մեծ ծավալը»,- նշել է թագաժառանգը։

«Այսօր ես ձեզ հետ կիսվում եմ գործողությունների իմ առաջին կոչով։ Այս հինգշաբթի և ուրբաթ՝ հունվարի 8-ին և 9-ին, ուղիղ ժամը 20:00-ից, որտեղ էլ լինեք՝ փողոցներում, թե ձեր սեփական տանը, ես կոչ եմ անում ձեզ սկսել վանկարկել հենց այս ժամին: Ձեր արձագանքի հիման վրա ես կհայտարարեմ հաջորդ կոչերի մասին»,- հավելել է Ռեզա Փահլավին:

Չորեքշաբթի առավոտյան հրապարակված մեկ այլ տեսաուղերձում Փահլավին դիմել է Իրանի անվտանգության ուժերին․ «Սա ուղղակի ուղերձ է՝ ուղղված Իրանի զինված և անվտանգության ուժերին։ Նրանց, ովքեր զինվորական համազգեստ են կրում՝ Իրանի ազգը պաշտպանելու համար, և ովքեր այժմ պատմական ընտրության առջև են կանգնած։ Այն ժամանակ, երբ Իրանի ավելի քաջ և միասնական ժողովուրդը պատմություն է կառուցում և գրում, իմ հարցը ձեզ հետևյալն է. պատմության ո՞ր կողմում եք կանգնելու։ Հանցագործների՞, թե՞ ժողովրդի կողքին»։

Հաղորդվում է, որ Իրանի քրդական մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, իրենց հերթին, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հինգշաբթի համընդհանուր գործադուլ անցկացնել՝ հաջակցություն բողոքի ցույցերի: Յոթ կուսակցություններ կոչ են արել ակտիվացնել բողոքի ցույցերը, մասնավորապես, Քերմանշահ և Իլամ քրդաբնակ նահանգներում, ինչպես նաև Լորեստանում։

Երեքշաբթի արևմտյան Իրանի քրդական մեծամասնությամբ Աբդանան քաղաքում մեծաթիվ մարդիկ դուրս են եկել փողոցներ, լուրեր են տարածվել, թե ոստիկանությունը միացել է բողոքի ցույցերին, և քաղաքը ցուցարարների ձեռքում է։ Այս տեղեկությունները, սակայն, չեն հաստատվել։

Իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ բողոքի ցույցերի առաջին 10 օրերի ընթացքում առնվազն 36 մարդ է զոհվել։ Ցույցերը տարածվել են երկրի 92 քաղաքներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի