Հայկական սփյուռքի հետ դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմում. Էրդողանը ընդդիմության մասին

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո իր ելույթում կրկին քննադատել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությանը:

Նա, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և դրանց նկատմամբ CHP-ի մոտեցմանը, նշել է, որ CHP-ի առաջնորդը ոչ մի ճշգրիտ կանխատեսում չի արել։ Էրդողանը հայտարարել է, թե ընդդիմությունը որևէ հետևողական, բարեխիղճ կամ սկզբունքային դիրքորոշում չունի Սև ծովի, Արևելյան Միջերկրական ծովի, Գազայի ցեղասպանության, Լիբիայի կամ Սիրիայի հարցում։

«Նրանք միայն գիտեն, որ մեր կառավարությանը դեմ են, մեր ասած սպիտակը անվանում են սև, իսկ մեր ճիշտ ասածը՝ սխալ։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի սկզբնական շրջանում քննադատում էին մեր կառավարությանը այն ուժային կենտրոնների թելադրանքով, որոնցից նրանք հիմա վախենում են։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր ասում էին. «Մենք պետք է խոսենք Ասադի հետ», երբ Սիրիայի տապալված առաջնորդը փախչում էր իր երկրից։ Նրանք էին, ովքեր, հայկական սփյուռքի հետ դավադրությամբ, դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ», – նշել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը կրկին քննադատել էր երկրի գլխավոր ընդդիմությանը և հայտարարել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի