Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել. Ալիև

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Անցած տարին իսկապես կարելի է համարել պատմական։ Որովհետև հենց 2025 թվականին քաղաքականապես ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։

Սա, անկասկած, մեր անկախության պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը կլինի, կասեի՝ ամենակարևորներից մեկը։ Այս տեսանկյունից, անցած տարին կարելի է համարել շատ հաջողակ և պատմական մեր երկրի և մեր ժողովրդի համար, և ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ», – ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի` TRIPP-ի փոխարեն կիրառելով այդ եզրույթը։

«Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Դրա անվանումը կարող է տարբեր լինել, բայց էությունը չի փոխվում»,- ասել է Ալիևը։

Նա խոսել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններից ու հույս հայտնել, որ 907 ուղղումը կչեղարկվի։

Ըստ Ալիևի`2025 թվականը կարելի է պատմական համարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։

Նշելով, որ 907-րդ ուղղումը, որն ընդունվել է իբր հակաադրբեջանական ուժերի և հայկական լոբբիի գործունեության արդյունքում, խոչընդոտել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև լայնածավալ հարաբերությունների հաստատմանը, Ալիևը ընդգծել է, որ այդ սահմանափակումն այլևս չկա. «Իհարկե, դրա համար կա երկու հիմնական պատճառ. առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, և երկրորդ՝ Ամերիկայում իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը։ Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը»։

Ալիևը հարցազրույցում նշել է, թե ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը «հատկապես ակտիվ էր 907-րդ ուղղման ընդունման գործում։

«Մեկ փաստը բավարար է հասկանալու համար, թե ինչու մեր հարաբերությունները Օբամա-Բայդեն և Բայդեն-Բլինքեն վարչակազմերի հետ  շցանկալի մակարդակի վրա չէին։ Օբամա-Բայդեն վարչակազմի հետ հարաբերությունները բավականին հեռու էին, և Բայդեն-Բլինքեն վարչակազմը մեր հարաբերությունները փաստացիորեն ճգնաժամի մեջ է գցել»,- դժգոհել է Ադրբեջանի նախագահը`գովաբանելով Թրամփի վարչակազմին։

«Իրավիճակը կտրուկ փոխվել է Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր։ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հասել են նոր մակարդակի, և մենք, բնականաբար, սպասում ենք, որ Կոնգրեսը կչեղարկի այս անարդար, հնացած փոփոխությունը, որն այսօր թվում է լիովին աբսուրդային», – ասել է Ալիևը։

Նշելով, որ ներկայումս տարբեր վայրերից Ադրբեջանի տարածքով բեռներ են գնում դեպի Հայաստան, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան, Ալիևը հայտարարել է. «Եթե 907-րդ փոփոխության ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս չկա։ Հետևաբար, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը, օգտագործելով իր հնարավորությունները, կհամոզի Կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական ​​կուսակցության անդամներին, այս փոփոխությունը լիովին չեղյալ համարելու անհրաժեշտության մեջ։ Եվ մենք բավարար հիմքեր ունենք հուսալու»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի