Մադուրոյին Նյու Յորքի դատարանի դահլիճ են տեղափոխել առանց ձեռնաշղթաների, նիստը մեկնարկում է. Fox News

Լուրեր

01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին Նյու Յորքի դատարանի դահլիճ են տեղափոխել առանց ձեռնաշղթաների, նիստը սկսվում է: Այս մասին ուղիղ եթերում հայտնել է Fox News հեռուստաընկերությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադուրոյին դատարան են տեղափոխել տեղի ժամանակով կեսօրից հետո (Երևանի ժամանակով 21:00-ին): Վենեսուելայի առաջնորդի ամերիկացի փաստաբան Բարրի Փոլակը գտնվում է իր պաշտպանյալի կողքին, հաղորդում է Fox News-ը:

Մադուրոն ելույթ է ունենում, խոսում է իսպաներեն, օգտվում է թարգմանչի ծառայություններից, ընդգծում է պարբերականը։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: