Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումները պետք է բացառել, ընդհուպ՝  հիմնարկի նկատմամբ սանկցիաներ կիրառելով․ Փաշինյան 

Լուրեր

05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Նշվել է, որ տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի։ 2025 թ.–ի համար այն ինչ նախատեսվել էր, ամբողջությամբ կատարվել է․ համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, ծառայությունների, դեղերի, կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարումը և նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ և դրա վճարումը չի տեսնում։ «Որովհետև հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, այսինքն՝ համակարգը պետք է ճանաչի բուժառուին և իմանա իր բուժման հետագծելիությունը, սա շատ կարևոր և սկզբունքային պայման է։ Մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունն ապահովելն է, դրա համար կարևոր է, որ տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում համապատասխան պրոֆիլի հետ»,– ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ դա տվյալ է, որը հետո կարող ենք վերլուծել և ծրագրերի մեջ որոշակի կարգաբերումներ անել։ «Մեր խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ բան է տեղի ունենում, որը մենք չենք տեսնում։ Եթե մենք տեսնում ենք՝ դա դառնում է մեր նյութը, որի հետ պետք է աշխատենք և դրանից բխող քաղաքականությունների լավարկման որոշումներ կայացնենք։ Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, խիստ միջոցներ ձեռնարկել և կարգավորումներ սահմանել, ընդհուպ՝ առողջապահական հիմնարկի նկատմամբ կիրառելով սանկցիաներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծվել է, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է՝ հասնելով 220 մլրդ դրամի։ «Այսինքն՝ ավելի քան 100 մլն դոլար ներդնում ենք՝ ոլորտը կարգավորելու համար»,– ընդգծել է վարչապետը։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Տեղեկացվել է, որ երեխայի ծննդյան գրանցումը կատարվում է ծննդատանը՝ ամբողջովին թվային եղանակով, իմունականխարգելման գործընթացն իրականացվում է ամբողջովին թվային տարբերակով, իրականացվում է նաև թվայնացված դեղապահովում (վերջին եռամսյակի միջին դուրս գրումների թիվը կազմել է 807732 դեղատոմս, բաց թողնված՝ 720217): Գործում է նաև թվային անաշխատունակության թերթիկը, ընթացքի մեջ է լաբորատոր հետազոտությունների թվայնացումը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզային 42 առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները վերապահվել են Առողջապահության նախարարությանը: 3 տարվա ընթացքում մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվելու են մեկ մարզային բժշկական կենտրոնի:

Արդիականացվել են արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունները: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է բժշկական կազմակերպությունների կառուցում, վերանորոգում և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցում։ Մասնավորապես, կառուցվում է Սիսիանի բժշկական կենտրոնը, վերակառուցվում և հագեցվում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերը, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերը, Արմավիրի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղը, կառուցվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովտի առողջության կենտրոնը, Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնը, Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնը, Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնը, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Նաիրիի բժշկական կենտրոնը, Լոռու մարզի Տաշիր ԲԿ նոր շենքը։

Մեկնարկել է բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը, նաև բժշկական կազմակերպություններին 5 տարվա լիցենզիայի տրամադրումը:

Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումները. դեկտեմբերի 15-ի դրությամբ իրականացվել է երիկամի 15 և ոսկրածուծի 55 վիրահատություն:

Կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը` ընդլայնվել են սքրինինգային ծրագրերը: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 4287 հետազոտություն` 50-75 տարեկան բնակչության շրջանում: 2025 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է 2870 հետազոտություն` 45-70 տարեկան բնակչության շրջանում: Արդյունքում` 6 անձի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 7779 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն` 45-68 տարեկան կանանց շրջանում:

Մոր և մանկան առողջության պահպանումն առաջնահերթություն է առողջապահության համակարգում, ուստի շարունակվել են նորածնային 7 սքրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը:

2025 թ.–ից ավելացել է ադրենոգենիտալ սքրինինգի իրականացումը նորածինների շրջանում` 28565 հետազոտություն: Տարեվերջին մեկնարկել է նաև ակնային նորածնային սքրինինգը:

2025թ. պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 95 անվանում դեղ 16 հիվանդության համար, որը հասանելի է 238964 շահառուի»,- ասված է հաղորդագրությունում։