Մադուրոն Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ կկանգնի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք ձերբակալվել էին ԱՄՆ-ի գործողության ընթացքում, հունվարի 5-ին առաջին անգամ կկանգնեն Նյու Յորքի դաշնային դատարանի առջև։

Ավելի վաղ դաշնային դատավորը հրապարակել էր մեղադրական եզրակացությունը, որում Մադուրոյին, նրա կնոջն ու ևս չորս անձանց չորս կետով մեղադրանք էր առաջադրվել, այդ թվում՝ «թմրաահաբեկչության» և կոկաինի ներմուծման դավադրության համար։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ կարող է նոր հարված հասցնելու հրաման տալ, եթե Վենեսուելան չհամագործակցի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նաև սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Կոլումբիայում և Մեքսիկայում՝ հայտարարելով, որ Կուբայի կոմունիստական ​​ռեժիմը, «կարծես, պատրաստ է անկման»։

«Ես չգիտեմ, թե նրանք ինչպես են մնալու ջրի երեսին, եթե ընդհանրապես մնան, բայց Կուբան այս պահին որևէ եկամուտ չունի։ Նրանք իրենց ամբողջ եկամուտը ստանում էին Վենեսուելայից, վենեսուելական նավթից»,- ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում։

«The Atlantic»-ին տված հարցազրույցում էլ ԱՄՆ նախագահը սպառնացել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին՝ նշելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի, հավանաբար, ավելի բարձր, քան Մադուրոն»։

Ռոդրիջեսը Թրամփին ուղղված ուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ վենեսուելացիները «արժանի են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»։

«Սա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և սա բոլոր վենեսուելացիների դիրքորոշումն է հենց հիմա։ Սա այն Վենեսուելան է, որին ես հավատում եմ, այն Վենեսուելան, որին ես նվիրել եմ իմ կյանքը», – ասել է նա «Correo del Orinoco»-ում հրապարակված հայտարարության մեջ։