Bloomberg․ Ռուբիոն կստանձնի Վենեսուելայի կառավարումը ԱՄՆ-ի կողմից

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո երկրի կառավարման հարցում ԱՄՆ-ի կողմից գլխավոր վարչական դերը ստանձնելու է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին կիրակի՝ հունվարի 4-ին, Bloomberg-ը հայտնել է՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ռուբիոն կուբայական ծագում ունեցող ամերիկացի, ծնվել է Մայամիում՝ Կուբայից գաղթած ընտանիքում։

Bloomberg-ի մանրամասներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ ուշադրություն է դարձնում Վենեսուելայի նավթային ոլորտին, և որ ամերիկյան նավթային ընկերությունները «միլիարդավոր դոլարներ» են ներդնելու երկրի նավթային ենթակառուցվածքների վերականգնման համար։ Թրամփի թիմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ համատեղ, այս պահին մշակում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքը, հայտնել է The Wall Street Journal-ին մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա։

Վենեսուելայի Գերագույն դատարանը նախօրեին երկրի նախկին գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է ժամանակավոր նախագահ։ Նշվում է, որ նոր նշանակումը անհրաժեշտ է «կառավարման համակարգերի աշխատանքների վարչական շարունակականությունն ապահովելու» և «ազգային պաշտպանությունը պահպանելու» համար։

Ինչպես փոխանցում է dpa գործակալությունը, Ռոդրիգեսը հայտնել է իր պատրաստակամությունը ստանձնելու պետության ղեկավարի պաշտոնը։ Սակայն այդ հայտարարությունից հետո նա կրկին հավաստիացրել է իր նվիրվածությունը Մադուրոին։

«Այս երկրում կա միայն մեկ նախագահ, և նրան կոչվում է Նիկոլաս Մադուրո Մորոս»,- նշել է Ռոդրիգեսը՝ շրջապատված լինելով նախարարներով և զինվորականներով՝ Ազգային պաշտպանության խորհրդի նիստում։

Դոնալդ Թրամփը, անդրադառնալով այս նշանակմանը, հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը Վենեսուելայում անհրաժեշտ չի լինի, եթե Դելսի Ռոդրիգեսը «անի այն, ինչ իրենք ուզում են»։ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև իշխանության «անվտանգ» և «ճիշտ» փոխանցումը, նշել է Սպիտակ տան ղեկավարը մամուլի ասուլիսում։ Միևնույն ժամանակ Թրամփը մերժել է վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոյի թեկնածությունը՝ Վենեսուելայի ապագա կառավարման համար։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ԱՄՆ բանակը հարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, բռնվել են «Դելտա» հատուկ ջոկատի կողմից և դուրս բերվել երկրից՝ նախ ԱՄՆ ռազմաբազա Գուանտանամոյում, իսկ հետո տեղափոխվել Նյու Յորք։

ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին պաշտոնապես մեղադրել են «թմրանյութերի ահաբեկչության», զենքի պահման և վենեսուելական դիվանագիտական անձնագրերի վաճառքի համար։ Հունվարի 4-ին ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Այստեղ Մադուրոյին ներկայացվում է մեղադրանք, թե նա ղեկավարել է Cartel de los Soles հանցավոր խմբավորումը, որը ԱՄՆ-ում հայտարարված է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև մասնակցել է իր կնոջ, որդու և մերձավորների հետ միասին կոլումբիական խմբավորումներով կոկաինի արտադրության և տեղափոխման սյուժեներին։