NYT․ Թրամփը առաջարկել էր Մադուրոյին կամավոր հեռանալ պաշտոնից

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

The New York Times-ի տվյալներով՝ 2025 թ․ դեկտեմբերին Դոնալդ Թրամփը առաջարկել էր Նիկոլաս Մադուրոյին կամավոր հեռանալ պաշտոնից և մեկնել Թուրքիա։ Պարբերականի աղբյուրները նաև հայտնել են, որ ներխուժումից մեկ շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները որոշել էին, թե ով կարող է ընդունելի փոխարինող լինել Մադուրոյին․ դա Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսն էր։ Թերթի տեղեկություններով՝ միջնորդները համոզել էին ԱՄՆ վարչակազմին, որ Ռոդրիգեսը կպաշտպանի և կաջակցի երկրի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի ապագա ներդրումներին։

Թերթը հիշեցրել է, որ այս շաբաթ Վենեսուելայի նախագահը պետական հեռուստատեսությամբ ելույթ էր ունեցել՝ պարելով էլեկտրոնային երաժշտության ներքո, մինչ նրա ձայնագրած ձայնը անգլերեն կրկնում էր «Ոչ մի խելահեղ պատերազմ»։ Վենեսուելայի առաջնորդի նմանատիպ պարբերական պարերը և ԱՄՆ սպառնալիքներին անտարբեր վերաբերմունքը համոզել էին Թրամփի թիմի որոշ անդամների, որ Մադուրոն ծաղրում է նրանց և ԱՄՆ հայտարարությունները համարում է բլեֆ։ Այս ֆոնին, ինչպես նշում է NYT-ը, ԱՄՆ-ը որոշել է իրականացնել իր ռազմական սպառնալիքները։

Ներպուժումից և Մադուրոյի ձերբակալությունից մեկ շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները որոշել էին, որ նրան փոխարինողը երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է լինի։ Թերթի տվյալներով՝ նա տպավորել էր Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին՝ երկրի նավթարդյունաբերության ղեկավարումով։