Հունաստանի օդային տարածքը փակվել է կապի խափանումների պատճառով․ տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հունվարի 4-ի առավոտյան Հունաստանի ողջ օդային տարածքում լուրջ խնդիրներ են առաջացել․ «Էլեֆթերիոս Վենիզելոս» Աթենքի միջազգային օդանավակայանում, ինչպես նաև երկրի այլ օդային նավահանգիստներում, ինքնաթիռների շարժը «սառեցվել» է, հայտնում է Euronews-ը։

Ըստ նախնական տվյալների՝ առաջացել էին խնդիրներ ռադիոհաճախականությունների հետ, և այդ պատճառով տրվել էր հրահանգ խուսափել Հունաստանի օդային տարածքում բոլոր թռիչքներից։

Մասնավորապես խափանվել էր կապի համակարգերի աշխատանքը, որոնք ապահովում են ինքնաթիռների և թռիչքավարների փոխգործակցությունը։

Ճգնաժամի առաջին ժամերին հիմնականում միջազգային չվերթների վայրէջքները իրականացվել են նորմալ և անվտանգ, սակայն կեսօրից հետո ERT հեռուստաընկերությունը հաղորդել է, որ այժմ Հունաստանի օդանավակայաններ ուղղվող բոլոր ինքնաթիռները ստանում են հրամաններ՝ վերաուղղվելու այլ օդանավակայաններ։ Դրանց մեծ մասը ընդունում են Թուրքիայի օդանավակայանները։

Flight Radar մասնագիտացված կայքի տվյալներով՝ Հունաստանի օդային տարածքը դատարկ է, մինչդեռ Թուրքիայի օդային տարածքը հիմնականում գերբեռնված։

Ինչ վերաբերում է արտագնա չվերթներին, ապա առավոտյան 9։30-ից հետո երկու ժամվա ընթացքում «Էլեֆթերիոս Վենիզելոս»-ից նախատեսված մոտ 50 չվերթներից միայն երկուսն են կարողացել թռիչք իրականացնել։ Օդանավակայաններում մարդկանց մեծ հերթեր են կուտակվել՝ հատկապես Սուրբծննդյան տոների ընթացքում օդային տրանսպորտի ծանրաբեռնվածության պատճառով։

Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչի խոսքով՝ «Աթենքի օդանավակայանում խնդիրներ են առաջացել թռիչքների հետ, և ներկայումս խնդիր կա Հունաստանի բոլոր օդանավակայաններում թե՛ վայրէջքների, թե՛ թռիչքների հետ»։

Վարչության մասնագետները տեխնիկական ծառայությունների հետ աշխատում են՝ պարզելու և վերացնելու խնդրի պատճառը։ Խնդիրը վերաբերում է Հունաստանի բոլոր օդանավակայաններին՝ ինչպես մայրցամաքում, այնպես էլ կղզիներում։