Հրդեհ Շվեյցարիայի հանգստավայրում․ նույնականացվել է ևս 16 զոհ

Լուրեր

07.01.2026 | 10:50
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 35 մարդ, ձերբակալվել՝ 1200․ ԶԼՄ-ներ
07.01.2026 | 10:35
Համայնքային ոստիկանության բաժնի պետը բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի ու երգչուհու նկատմամբ նկատմամբ․ ՔԿ
07.01.2026 | 10:21
Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան. Ռուբիո․ The Wall Street Journal
07.01.2026 | 10:06
Հալեպում բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել
07.01.2026 | 09:49
Կապանում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
07.01.2026 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
07.01.2026 | 01:07
Ֆրանսիան և Բրիտանիան որոշել են զորք ուղարկել Ուկրաինա պատերազմի դադարեցման դեպքում
06.01.2026 | 21:42
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
06.01.2026 | 21:17
Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին
06.01.2026 | 20:51
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
06.01.2026 | 19:57
Պատրաստում ենք կարևոր քաղաքական քայլեր. Մակրոնի և Զելենսկիի հանդիպումը
06.01.2026 | 19:12
Երևանում տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքները
06.01.2026 | 18:42
Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին. եվրոպական առաջնորդները հակադարձում են Թրամփին
06.01.2026 | 18:21
Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը չափավոր քննադատել է Մադուրոյի առևանգումը
06.01.2026 | 18:00
Այն փաստը, որ սահմանի վրա մարդ չի խոցվել թշնամու գնդակից, թույլ է տալիս, որ դուրս գամ իմ սթրեսից․ Գևորգ Տեր-Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վալե կանտոնի ոստիկանությունը պարզել է Շվեյցարիայի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում վնասվածքների հետևանքով մահացած ևս 16 անձանց ինքնությունը, որտեղ զոհվել էր մոտ 40 մարդ, իսկ 119-ը՝ տուժել։ Իրավապահ մարմինները հունվարի 4-ին, կիրակի օրը, տեղեկացրել են նոր հայտնաբերվածների մասին (նրանց ընդհանուր թիվը հասել է 24-ի), հայտնում է DW-ն։

Այդ օրը նույնականացվածների թվում են՝ 10 Շվեյցարիայի քաղաքացի, երկուսը՝ Իտալիայից, մեկը՝ Ռումիանիայից, մեկը՝ Ֆրանսիայից, մեկ Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև մեկ անձ, ով ունի Իտալիայի քաղաքացիություն և ԱՄԷ-ի ենթակա կարգավիճակ։

Նույնականացվածներից ամենաերիտասարդը 14-ամյա աղջիկ է Շվեյցարիայից։ Բացի դրանից, զոհերի թվում են նաև երկու 15-ամյա շվեյցարուհիներ։ Զոհվածների տասը՝ 16-18 տարեկան դեռահասներ են։ Նույնականացվել են նաև երկու շվեյցարուհի՝ 24 և 22 տարեկան, ինչպես նաև երկու շվեյցարացի տղամարդ՝ 21 և 18 տարեկան։

Զոհվածների և տուժածների նույնականացման աշխատանքները շարունակվում են։

Հրդեհը բռնկվել էր Նոր տարվա գիշերը՝ Կրան-Մոնտանայի հայտնի Le Constellation բարի նկուղային հարկում, և շատ արագ տարածվել։

Տուժածների տեղափոխման համար ներգրավվել էին 10 ուղղաթիռ և 40 շտապօգնության մեքենա, փրկարարական աշխատանքներին մասնակցել է 150 բուժաշխատող և արտակարգ ծառայությունների աշխատակից։ Վալե կանտոնի մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքները գերաբեռնված էին։ Շատ տուժածներ ստացել էին ծանր այրվածքներ։

«Այն, ինչը պետք է դառնար ուրախության պահ, Կրան-Մոնտանայում վերածվեց ողբերգության, որը ցնցեց ամբողջ երկիրը և նրա սահմաններից դուրս մարդկանց»,- գրել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը X սոցիալական ցանցում․ «Դաշնային խորհուրդը խոր վշտով է ընդունում այս լուրը։ Նրա մտքերը զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են»։

Նախաքննական մարմնի վարկածով՝  հրդեհի պատճառ է դարձել հրավառ նյութերի անզգույշ օգտագործումը։

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ հրդեհը սկսվել է սեղանի հրավառություն-ֆոունտաններից, որոնք տեղադրված էին շամպայնի շշերի վրա և գտնվել են չափազանց մոտ առաստաղին»,-հայտարարել էր Վալե կանտոնի գլխավոր դատախազ Բեատրիս Պիյուդը՝ հունվարի 2-ին։ Նրա խոսքով՝ հրավառությունները այրել են առաստաղի երեսպատումը, և կրակը շատ արագ տարածվել է։

Le Constellation բարի սեփականատերերը՝ ֆրանսիացի ամուսիններ, հարցաքննվել են ոստիկանության կողմից, հայտնում է AFP-ն։ Նրանք ներառված են հետաքննության շրջանակում՝ ոչ դիտավորությամբ սպանության կասկածանքով։