ՌԴ-ն ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ի տվյալները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանը ԱՄՆ դեսպանատան պաշտպանության կցորդի գրասենյակի ներկայացուցչին է փոխանցել վերծանված երթուղային տվյալները և ուկրաինական անօդաչու սարքերից մեկի կառավարիչը, որը, ըստ Ռուսաստանի պնդումների, մասնակցել է Վլադիմիր Պուտինի Վալդայում գտնվող նստավայրի վրա հարձակմանը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչությունը նաև հրապարակել է Ռուսաստանի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի և ԱՄՆ ռազմական կցորդի ներկայացուցչի հանդիպման տեսանյութը։

«Ես ձեզ հրավիրել եմ կարևոր հարցի շուրջ։ Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ` մենք գտել ենք այս հարձակումն իրականացրած անօդաչու թռչող սարքերի բեկորները։ Այս անօդաչու թռչող սարքերից մի քանիսի նավիգացիոն համակարգերը լավ պահպանված են և տեխնիկապես ամուր», – ասել է Կոստյուկովը։

Նրա խոսքով՝ վերահսկիչը և ռուսական կողմից արված կազմված վերահսկիչի նկարագրությունը փոխանցվում են Միացյալ Նահանգներին`«բոլոր հարցերը վերացնելու» և «ճշմարտության հաստատումը հեշտացնելու» նպատակով։

Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը եզրակացրել են, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել Պուտինի նստավայրի վրա, հայտնում են The Wall Street Journal-ի (WSJ) և CNN-ի աղբյուրները։

CNN-ի փոխանցմամբ` ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը դեկտեմբերի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է այս արդյունքների մասին։

Նույն օրը Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է New York Post-ի հոդվածի հղումը, որը Ռուսաստանի իշխանությունների կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին տարածված տեղեկատվությունը կապում էր այն փաստի հետ, որ «հենց Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղությանը»։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի