Ուկրաինան զգուշացրել է Սուրբծննդյան նախօրեին Կրեմլի հնարավոր սադրանքի մասին՝ «մարդկային զոհերով»՝ խաղաղության բանակցությունները խափանելու նպատակով

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Ըստ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները կարող են Սուրբծննդյան նախօրեին լայնածավալ սադրանք նախապատրաստել ՝ զոհերով՝ խաղաղ բանակցությունները խափանելու համար․ գրում է Current time-ը։

Նշենք, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին շարունակում է օգտագործել հին Յուլյան օրացույցը, ուստի Սուրբ Ծնունդը  ՌԴ-ում նշվում է հունվարի 7-ին։

Գործակալությունը հայտարարության մեջ նշել է, որ վայրը կարող է լինել «պաշտամունքային շենք կամ այլ խորհրդանշական վայր Ռուսաստանի Դաշնությունում կամ ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։

«Պուտինի նստավայրի վրա, այսպես կոչված, հարձակումից հետո մենք արձանագրում ենք Կրեմլի կողմից նոր կեղծված տեղեկատվության տարածման մասին, որը նպատակ ունի ռուս և օտարերկրյա լսարաններին նախապատրաստել հետագա սրացմանը ։ Ուկրաինայի մասնակցության ապացույցները կեղծելու համար նրանք պլանավորում են օգտագործել արևմտյան արտադրության հարձակողական անօդաչու թռչող սարքերի բեկորներ՝ դրանք առաջնագծից սադրանքի վայր հասցնելով», – գրել են ուկրաինական հետախուզական ծառայությունները։

Ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս մեկ արտակարգ նախազգուշացում էր տարածել Ռուսաստանում գտնվող ամերիկացի քաղաքացիների համար, ըստ որի՝ նրանց խստորեն խորհուրդ է տրվում անհապաղ լքել Ռուսաստանը։

Պետդեպարտամենտը նշել էր բազմաթիվ բարձր ռիսկային իրավիճակներ՝ կապված ահաբեկչության, անօրինական կալանքի և տեղական օրենքների կամայական կիրառման հետ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ամերիկացի դիվանագետների՝ իրենց քաղաքացիներին օգնելու կարողությունը սահմանափակ է։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձ է արվել ու այն «ահաբեկչություն» էր որակել՝ ուղղված Թրամփի դեմ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հայտարարությունն անվանել էր «սուտ» և դա կապել էր այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Կիևի կառավարական թաղամասին։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի