Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր. Փաշինյանը՝ Կիրանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիների խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր՝ ներկայացնելու Կառավարության պատկերացումները Հայաստանի անվտանգության ապահովման, սահմանազատման գործընթացի և համայնքում իրականացված զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Քաղաքացիներին նախ ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները, եղել են պաշտպանական ինժեներական կառույցներում։ Այնուհետև նրանք այցելել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման Կառավարության պատկերացումը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է․ «Ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու մեր իրավունքն աշխարհում ոչ մեկը չի վիճարկում: Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր, թե՞ ավելի վտանգավոր էր։ Իհարկե, ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության 16 միլիոնի ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում», – շեշետել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մարդիկ տեսնում և զգում են, որ այս միջավայրն անվտանգ է, խաղաղությունն իրական է։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ սա շատ կարևոր, էական նրբություն է հասկանալու համար, այսպես կոչված՝ «էլիտաների խոսույթը» և հողի վրա ապրող մարդկանց, որոնք ապրում են իրենց կյանքով․ «Հիմա կռահումների կարիք չկա, սա իրականություն է և սա Իրական Հայաստանն է։ Դա էլ է կարևոր՝ ինչո՞ւ ենք գալիս Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք, Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է»:

Հաջորդիվ խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: