Քաղաքացին ահազանգում է․ Yandex Eats-ից պատվերը չի հասել, բայց գումարը գանձվել է

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TV-ն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ Yandex Eats հավելվածի միջոցով պատվեր է կատարել, սակայն չի ստացել ո՛չ սնունդը, ո՛չ էլ գումարի վերադարձը։

Նրա խոսքով՝ բջջային հավելվածով պատվերը կատարելիս գումարն ամբողջությամբ գանձվել է բանկային քարտից, սակայն սահմանված ժամին սնունդը չի հասել։ Փոխարենը՝ հավելվածում ստացել է ծանուցում՝ պատվերը գնահատելու առաջարկով, ինչից էլ պարզ է դարձել, որ առաքում այլևս չի լինելու։

Քաղաքացին, որ ցանկացավ անանուն մնալ՝ նշեց, որ փորձել է կապ հաստատել առաքման ծառայության հետ, սակայն նշել են, որ խնդիրն իրենց չի վերաբերում և խորհուրդ են տվել դիմել Yandex Eats-ի աջակցման ծառայություն։ Այստեղից էլ միայն պատասխանել են, որ ցավում են իրավիճակի համար, սակայն չեն կարող փոխհատուցել։

«Ամեն բան կանենք հետագայում նման դեպքեր թույլ չտալու համար։ Շնորհակալություն շատ օգտակար արձագանքի համար»,- նշել են աջակցության բաժնից։

Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Yandex ընկերությունից, սակայն ստացավ նույն պատասխանը։

Քաղաքացին հարց է բարձրացնում՝ ո՞վ է պատասխանատու, եթե պատվերն արվել է Yandex-ի հավելվածով, գումարը գանձվել է բջջային նույն հավելվածով, բայց ապրանքը տեղ չի հասել։ Բանն այն է, որ հավելվածում բացակայում է կոնտակտային հեռախոսահամարի մասին նշում, որով հնարավոր կլիներ օպերատիվ կերպով պարզաբանում ստանալ։  Թեև պատվերի գումարը մեծ չի եղել՝ ավելի քան 5 հազար դրամ, քաղաքացին ասում է, որ իր համար խնդիրը սկզբունքային է։

«Խնդիրը գումարի մեջ չէ, այլ երևույթի։ Չի կարող լինել, որ պատվիրես, գումարդ գանձեն, պատվերը չբերեն ու վերջում էլ գրեն՝ չենք կարող փոխհատուցել»,- վրդովված ասում է քաղաքացին, որն արդեն դիմել է նաև բանկ՝ փորձելով հասկանալ՝ հնարավոր է արդյոք հետգանձում իրականացնել։

Արփի Հակոբյան