Այս տարի գրանցեցինք բոլոր ժամանակների լավագույն արդյունքը․ ՀԲՖ նախագահ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամփոփել է 2025 թվականն ու շնորհավորական ուղերձ հղել Ամանորի առթիվ:

«Հայկական բռնցքամարտի մեծ ընտանիք, մեր համատեղ ջանքերով 2025-ը հայկական բռնցքամարտի պատմության մեջ կմնա որպես հաջողությունների ու պատմական նվաճումների տարի։ Մեր միասնական աշխատանքի, նվիրումի և անսասան կամքի շնորհիվ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում այս տարի նվաճեցինք 78 մեդալ՝ գրանցելով բոլոր ժամանակների լավագույն արդյունքը։
Տարին հիշարժան էր նաև կազմակերպչական առումով։ Ամենաբարձր մակարդակով անցկացվեցին մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, որտեղ նույնպես արձանագրեցինք պատմական արդյունքներ՝ ևս մեկ անգամ բարձր պահելով հայկական սպորտի ու բռնցքամարտի պատիվը:

Վստահ եմ, որ առաջիկայում նույնպես ջանքն ու եռանդ չենք խնայի հայրենիքին նոր հաղթանակներ, նոր մեդալներ և նոր հպարտության պահեր պարգևելու համար։ Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Թող գալիք տարին լինի խաղաղ, առողջ, հաջողություններով լի և հաղթանակների տարի»,- ֆեյսբուքյան էջում գրել Հովհաննես Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այս տարի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հայ բռնցքամարտիկները նվաճել են 78 մեդալ՝ 11 ոսկե, 34 արծաթե և 33 բրոնզե: Դեկտեմբերին Դուբայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։