Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 22 բանտարկյալի, այդ թվում՝ «ծայրահեղական» հոդվածներով դատապարտվածներին

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 22 բանտարկյալի, հաղորդում է «Пул первого» տելեգրամ ալիքը, գրում է Current time-ը։

Նշվում է, որ նրանցից 20-ը դատապարտվել են «ծայրահեղական» հոդվածներով։ Ազատ կարձակվեն 15 կին և 7 տղամարդ, որոնցից 11-ն անչափահաս երեխաներ ունեն։

«Նրանք բոլորը դիմել են պետության ղեկավարին՝ ներման համար, ընդունել են իրենց մեղքը և զղջացել իրենց գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Գարուն» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսից ի վեր Բելառուսում ներում է շնորհվել 569 քաղբանտարկյալի։ 2025 թվականին, ներումից հետո, Բելառուսից հարկադրաբար հեռացվել է 189 քաղբանտարկյալ։ Սակայն նրանցից մեկը՝ քաղաքական գործիչ Միկալայ Ստատկևիչը, հրաժարվել է լքել Բելառուսը և վերադարձվել է բանտ։ Իրավապաշտպանները «հեռանալու պայմանով ազատ արձակումն» անվանում են քաղաքական ճնշման նոր գործիք և հակասահմանադրական որոշում։

Սա Բելառուսում համաներման երկրորդ որոշումն է այս ամսվա ընթացքում։ Մինչ այս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններից հետո, Լուկաշենկոն ազատ էր արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալների, այդ թվում՝ հինգ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, այլախոհ Ալես Բելյացկիին։

2020 թվականի Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածային բողոքի ցույցեր էին առաջացրել Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։ Իշխանությունները հետապնդումներ էին սկսել, որոնց արդյունքում բանտարկվել են հազարավոր մարդիկ։ Քաղաքական դրդապատճառներով այս հետապնդումները, ըստ իրավապաշտպանների, շարունակվում են մինչ օրս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի