Զելենսկին խոսել է Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ տարածքների հարցի շուրջ Կիևի փոխզիջման մասին 

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 13 րոպեանոց հարցազրույցը, որը ձայնագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում անցյալ կիրակի կայացած բանակցություններից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դրանում Զելենսկին, մասնավորապես, կրկնում է, որ Վաշինգտոնի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ գործող համաձայնագրում երկու հարց մնում է չլուծված։ Դրանցից մեկը տարածքի խնդիրն է։

«Ինձ թվում է՝ մենք առաջարկել ենք փոխզիջում։ Եթե մենք ներդնենք ազատ տնտեսական գոտի [Դոնբասում], և Ուկրաինան հեռանա որոշակի կիլոմետրեր, ապա Ռուսաստանը նույնպես պետք է հետ քաշվի որոշակի կիլոմետրեր»,- հարցազրույցում ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ նման գոտին կունենա հատուկ կանոններ։

«Եթե որոշումը վերաբերում է տնտեսական գոտու կամ նմանատիպ մի բանի, հանրաքվեն միջոց է կա՛մ այն ​​ընդունելու, կա՛մ մերժելու համար»,- հայտարարել է Զելենսկին։

Ըստ նրա՝ ուկրաինացիները չեն ընդունի ուկրաինական բանակի պարզ դուրսբերումը Դոնբասի տարածքից, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ նախագահ Թրամփի հետ համաձայնագիր ստորագրել, այնուհետև դա հանրաքվեի դնելու հիմարությունը՝ գիտակցելով, որ ժողովուրդը դեմ կքվեարկի դրան։ Մեր խնդիրն է՝ գտնել իրական խաղաղության ուղի, որը կբավարարի ուկրաինացի ազգին»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի