Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են դեպի Հայաստան տարանցման սակագները

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են, որ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տեղի ունեցած ինտենսիվ այցելությունները նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Նշվել է հաջորդ տարի բարձր մակարդակի քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության հարցերը՝ ողջունելով այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման հետ կապված սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել այս ոլորտում աշխատանքները շարունակելու կարևորությունը։ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը այս հարցի արագ լուծման համար։

Ավեի վաղ Բայրամովը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքը Հայաստան արտահանելու համար Թբիլիսիի կողմից առաջարկված սկզբնական սակագինը նպատակահարմար չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի