Բաքուն հաստատում է՝ Թբիլիսիի կողմից ՀՀ արտահանվող ադրբեջանական նավթի տարանցման համար առաջարկվող սակագինը բարձր է եղել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի` Հայաստան արտահանման համար Թբիլիսիի կողմից առաջարկված սկզբնական սակագինը նպատակահարմար չէր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ տարեվերջյան ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Այս մասին ավելի վաղ նաև ադրբեջանական լրատվամիջոցներն էին հայտնել։

«Վրացական կողմի առաջարկած սակագինը շատ բարձր էր։ Սա հարցեր առաջացրեց ադրբեջանական կողմից, քանի որ առաջարկն անհամատեղելի էր գործող պրակտիկայի հետ։ Երբ վրացական ղեկավարությունը տեղեկացավ խնդրի մասին, միջամտեց, և իրավիճակը փոխվեց։ Սակագնի հարցը լուծվեց. սակագները համաձայնեցվում են ընկերությունների միջև՝ շուկայական պայմաններին համապատասխան»,- նշել է  նա։

Մի քանի օր առաջ ադրբեջանական նավթամթերք է առաքվել Հայաստան։ Բայրամովը նշել է, որ անկախությունից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի միջև նման բան տեղի չի ունեցել։

«Հետևաբար, մենք ներկայում զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում։ Հայաստանի դիմումը վերաբերում էր նավթամթերքին, և ադրբեջանական կողմն ընդունել է այն»,- հայտարարել է նա։

Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է նաև այլ ոլորտներում. «Մենք չենք կարող խոսել երկու երկրների միջև ռազմական առևտրի մասին, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Այս գործընթացները կարող են ընթանալ մեր սպասումներին համապատասխան»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի