Վուչիչը կատարում է ցուցարարների գլխավոր պահանջը. Սերբիայում 2026 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Լուրեր

30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է դրանց անցկացումը, հայտնում են Blic-ը և Euronews-ի տեղական ծառայությունը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ընդդիմության պահանջներից մեկն է, որը մեկ տարուց ավելի է, ինչ բողոքի ցույցեր է անցկացնում ամբողջ երկրում, գրում է The Insider-ը։

Հնարավոր ընտրությունների հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Pink TV-ի եթերում նախագահը հայտարարել է, որ դրանք կանցկացվեն «տարեվերջին, գուցե՝ ավելի վաղ»։

«Մենք բավարարել ենք նրանց [ցուցարարների] գլխավոր պահանջը՝ ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի։ Նրանք այդքան էլ գոհ չեն լինի, երբ ձայները հաշվվեն, քանի որ մենք նրանց հաղթելու ենք Սերբիայի յուրաքանչյուր անկյունում»,- ասել է Վուչիչը նախօրեին խորհրդարանի շենքի առջև կայացած հանրահավաքի ժամանակ։

Գրեթե մեկ տարվա ընթացքում Սերբիայի խորհրդարանի շենքի առջև տեղադրված էր կառավարամետ ակտիվիստների վրանային ճամբարը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 27-ին, Վուչիչը հայտարարել էր, որ այն կապամոնտաժվի, վրաններով զբաղեցված փողոցը հունվարի 2-ին կամ 3-ին կմաքրվի երթևեկության համար։

Սերբիայում մեկ տարուց ավելի շարունակվող լայնածավալ բողոքի ցույցերի պահանջներից են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ցույցերը սկսվել են 2024 թվականի նոյեմբերին՝ Նովի Սադի կայարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ տանիքի փլուզման հետևանքով 16 մարդ էր զոհվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի