Բաքվի դատարանում Դավիթ Իշխանյանը հանդես է գալիս եզրափակիչ խոսքով
Քաղաքականություն
26.12.2025 | 15:59
Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստն է ընթանում Բաքվի զինվորական դատարանում։ Նիստը շարունակվում է հայ գերիների եզրափակիչ ելույթներով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն է հանդես գալիս եզրափակիչ խոսքով։ Նա ներկայացնում է իր հակափաստարկները մեղադրական կողմի «ապացույցների» դեմ։
Դատական նիստը շարունակվում է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի