ArCa-ով կատարվող ոչ բոլոր վճարումներից հետվճար կստացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «Արքա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմելու է 2 տոկոս։

«Հետվճարի 2 տոկոսից 1 տոկոսը տալու է պետությունը, իսկ մյուս 1 տոկոսը «Արմենիան քարդ» ընկերությունը։ Գումարը հետ է վերադարձվելու մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Գործարքները պետք է լինեն 1000 դրամից ավելի։ Մեկ գործարքի դեպքում առավելագույն հետ վերադարձի գումարը սահմանափակված է 6 հազար դրամ, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետ վերադարձի չափը կլինի 60 հազար դրամ։ Նշեմ, որ խոսքը բացառապես «Արքա» տեսակի քարտերին է վերաբերում»,-ասաց նախարարի տեղակալը։

Որոշ սահմանափակումներ կան մի շարք ծառայությունների գծով, երբ չի փոխհատուցվելու ծախսը։ Այդ ուղղություններն են՝ կապ, կոմունալ վճարումեր, պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներ, խաղատներ, խաղային ծառայություններ, կրիպտոծառայություններ, ազարտային խաղեր, թանկարժեք քարերի ու մետաղների առք ու վաճառք։

Մանրամասները՝ տեսանյութում։