Զելենսկին հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Թրամփի հետ

Լուրեր

23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա սոցցանցերում հայտնել է, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը նրան ներկայացրել է ԱՄՆ-ում իրենց վերջին հանդիպումների արդյունքները։

Ումերովը վերջերս Ֆլորիդայում խոսել էր Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրանք քննարկել են ԱՄՆ-ի կողմից մշակված և բազմաթիվ բանակցությունների ընթացքում փոփոխված խաղաղության ծրագրի մանրամասները։

«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել առաջիկայում ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման մասին։ Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի