Ըստ Զախարովայի՝ Կայա Կալլասը ՀՀ-ին «սովորեցնում է չշփվել Ռուսաստանի հետ»

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Եթե խնդրենք Կայա Կալլասին օգնություն ցուցաբերել, ինչպես Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի՝ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ հայտարարություններին։

Նա ասել է, թե «Մոլդովայում բնակվող քաղաքացիներին միմյանց դեմ են լարում»՝ հավելելով, որ Մոսկվան հետևողականորեն «հավատարիմ է մնում չմիջամտելու և այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքներին և իր երկխոսությունը հայ գործընկերների հետ հիմնում է այս սկզբունքի վրա»։ Նույնը, ըստ Զախարովայի, չի կարելի ասել արևմտյան քաղաքական գործիչների դեպքում։

Զախարովան ասել է նաև, թե Կայա Կալլասը «բացահայտորեն Հայաստանին առաջարկում է ընտրությունների կազմակերպման «եվրոպական լավագույն փորձը», ինչպես փորձարկվել է Մոլդովայում» ։

«Ի՞նչ ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի, հայ ժողովրդի համար։ Կարելի է պարզապես թուղթ վերցնել և գրել, թե քանի գործարան է կառուցվել, քանի ֆաբրիկա է ստեղծվել, զբոսաշրջային օբյեկտ, քանի հիվանդանոց է կառուցվել, քանի արտակարգ իրավիճակ է հաղթահարել։ Ի՞նչ հիմքով են նրանք լսում այդ մարդուն՝ Կայա Կալլասին, որը սովորեցնում է չշփվել Ռուսաստանի հետ։ Ի՞նչ լավ բան է արել։ Գուցե, պետք է այդ էջում ստեղծել երկրորդ սյունակ ու գրել, ինչքան լավ բան է արել Ռուսաստանը, որքան է օգնել, կառուցել, ներդրել, ապա համեմատել»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի