Բաքվի դատարանը Ուկրաինայի դեմ կռված ադրբեջանցի վագներականին 4 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է Մինգեչաուրի 34-ամյա բնակիչ, վագներական Ռամիլ Ալիևի դատավարությունը, որը մեղադրվում է Ուկրաինայի դեմ պատերազմում անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռամիլ Ալիևը, որը 2012 թվականից բնակվում էր Ռուսաստանում, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբի անդամների հետ միասին կողոպուտի համար։

Ռուսաստանի Պենզա քաղաքի ուղղիչ հիմնարկում պատիժը կրելիս Ալիևը ներում է ստացել՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու դիմաց։ 2022 թվականի օգոստոսին նա կամավոր միացել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորմանը։ Նույն թվականի սեպտեմբերին նա մեկնել է Ուկրաինայի Դոնեցկի մարզ։ Պայմանագրով Ռամիլ Ալիևը մասնակցել է Բախմուտում և Ուկրաինայի այլ շրջաններում ընթացող ռազմական գործողություններին։

Ռամիլ Ալիևն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում։ Իր ցուցմունքում նա նշել է, որ Ռուսաստանում բանտարկված ժամանակ իր մոտ է եկել մի գեներալ և ասել, որ եթե վեց ամիս կռվի Ուկրաինայի դեմ, ապա նրան ներում կշնորհեն և ազատ կարձակեն։

«Եվ ես համաձայնեցի։ Ես կռվեցի 181 օր։ Վերջում ինձ վարձատրեցին և մեդալ շնորհեցին։ Դրանից հետո ինձ ազատ արձակեցին։ Ես վերադարձա Ադրբեջան։ Ես կռվել եմ Ուկրաինայի դեմ ազատության համար»,- նշել է մեղադրյալը։

Ալիևը վիրավորվել է ռուս-ուկրաինական մարտերի ժամանակ։ Նա պարգևատրվել է երախտագիտության մեդալով  «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից։ Նա նաև պարգևատրվել է «Մարտում ցուցաբերած քաջության համար» մեդալով։

Դատարանը Ռամիլ Ալիևին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի