Բեքհեմի ավագ որդին արգելափակել է ծնողներին սոցցանցերում

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անգլիայի հավաքականի նախկին ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ավագ որդի Բրուքլինը սոցիալական ցանցերում արգելափակել է ծնողների օգտահաշիվները։ Վերջերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Դևիդ Բեքհեմն ու նրա կին Վիկտորիան են դադարել սոցցանցերում հետևել որդուն, սակայն Բրուքլինի եղբայր Կրուզը հերքել է այդ լուրերը։

«Դա ճիշտ չէ։ Մայրիկն ու հայրիկը երբեք չէին դադարի հետևել իրենց որդուն։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը․ հենց նրանք են արգելափակվել, ի դեպ, ես՝ նույնպես»,- Կրուզ Բեքհեմի խոսքը մեջբերում է People-ը։

Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Բրուքլին Բեքհեմը տևական ժամանակ չի շփվում ծնողների հետ։ Որպես հիմնական պատճառ նշվում է նրա ու ամերիկացի միլիարդատերի դուստր Նիկոլա Պելտցի հետ հարաբերությունները։ Նշվում է, որ Նիկոլան լարված հարաբերություններ ունի Բրուքլինի մոր՝ Վիկտորիա Բեքհեմի հետ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսնությունից հետո Նիկոլա Պելտցն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Բրուքլինի կյանքը, որը նույնիսկ չի շնորհավորել հորը՝ ասպետի կոչման արժանանալու առթիվ։