Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների խումբը Հռոմի պապին կոչ է անում՝ օգնել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակմանը

Լուրեր

25.12.2025 | 20:00
Սրբուհի Գալյանը՝ պետություն–եկեղեցի լարվածության, քաղաքական կալանքների և նոր Սահմանադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 19:49
Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակից
25.12.2025 | 19:45
Վարկը վերցված է, շինարարությունը՝ կանգնած․ Փաշինյանի չկատարված խոստումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 19:36
Կրեմլը շարունակում է վերլուծել Դմիտրիևի զեկույցը Մայամիի բանակցություններից հետո
25.12.2025 | 19:21
Ավտոմեքենաների առուվաճառքի պայմանագիրը հնարավոր է կնքել օնլայն․ արդեն 500-րդ գործարքն է կնքվել․ Արմեն Ղազարյան
25.12.2025 | 19:00
ՌԴ-ն չպիտի՛ առնչվի «Թրամփի ուղուն», ռուսները Սյունիքից պիտի հեռացվեն, եթե ուզում ենք ինքնիշխան լինել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 18:43
Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն է
25.12.2025 | 18:25
Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն
25.12.2025 | 18:19
Հայաստանի հավաքականի ֆուտզալիստները՝ Վրաստանի նկատմամբ հաղթանակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 18:11
Ադրբեջանը կարող է Հայաստանից կոնյակ և ծխախոտ գնել 
25.12.2025 | 18:00
Փաշինյանը՝ Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին // Լեհաստանը ռուսական կործանիչ է կալանել․ ԼՈՒՐԵՐ
25.12.2025 | 17:56
Փաշիկ Ալավերդյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Լիանա Գյուրջյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի կողմից
25.12.2025 | 17:48
Լեգենդար գեղասահորդը խորհուրդ է տվել Ադելիա Պետրոսյանին
25.12.2025 | 17:36
Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ՀՀ ԱԳՆ
25.12.2025 | 17:25
Հնդկաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը վերսկսել է ռուսական նավթի գնումները
Բոլորը

Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի պապ Լևոն XIV-ին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 հայ բանտարկյալների ազատ արձակման համար՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Կոչը, որը ներկայացնում է The Christian Post-ը, ուղարկվել է Սուրբ Ծննդից առաջ և բանտարկյալներին նկարագրում է որպես տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների զոհեր, որոնք Ադրբեջանն իրականացրել է 2023 թվականի սեպտեմբերին։ Տասնյակից ավելի ստորագրողների թվում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության հեռացող կարդինալ Թիմոթի Դոլանը և Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։

Բաքվում պահվում են գրեթե երկու տասնյակ հայեր, հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ առանց անկողմնակալ իրավաբանական խորհրդատվության հասանելիության կամ իրենց դեմ ապացույցները վերանայելու հնարավորության՝ ըստ Շվեյցարիայում գործող «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության։ Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։

«Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն արդեն սահմանափակ է, վատթարացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանն անցյալ տարի Կարմիր խաչին վտարեց երկրից։ Նրանց քրիստոնեական հավատքը և որպես մարդկային անհատներ նրանց արժանապատվությունը ճնշվում է»,- ասվում է նամակում։

Նամակը ստորագրողները մտահոգություն են հայտնել, որ հայ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հասանելիությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքը խախտվում է կալանքի տակ։

Նամակում հղում է արվում ​​հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ այնպիսի մասշտաբով, որը գերազանցում է «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։

«Ադրբեջանի արշավը տարածվում է ոչ միայն կենդանի մարդկանց բանտարկությունից մինչև սուրբ ժառանգության ոչնչացում: Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ է ոչնչացրել, քան ԻԼԻՊ-ը ոչնչացրել է Իրաքում և Սիրիայում՝ գրեթե երկու հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության ոչնչացում, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիներ, վանքեր և անթիվ սրբավայրեր»,- նշվում է նամակում:

Հաղորդվում է, որ նամակը ստորագրել են նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանսուա Բեյրութին, հակասեմականության դեմ կաթոլիկների կոալիցիայից Սիմոնե Ռիզկալլան և այլք:

Նշվում է, որ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ խոշտանգումների, կամայական կալանքի և դատական ​​հետապնդումների մեղադրանքների վերաբերյալ՝ եզրակացնելով, որ ահաբեկչության մեղադրանքով 23 հայերի կալանքը բավարար իրավական երաշխիքներ չունի։

2023 թվականի նոյեմբերին հրապարակված նախնական որոշմամբ՝ Միջազգային դատարանը հրահանգել է Ադրբեջանին թույլատրել տեղահանված հայերի անվտանգ վերադարձը և զերծ մնալ այս գործընթացը խոչընդոտող գործողություններից, ներառյալ կալանքը կամ խոչընդոտումը։ Մարտի 3-ին էլ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրկը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում «կամայականորեն» ձերբակալված էթնիկ հայերին և այլոց, այդ թվում՝ ռազմական հարձակումից հետո ձերբակալվածներին։

Կաթոլիկ և հայ կրոնական առաջնորդները նաև մեջբերել են Հռոմի Լևոն XIV պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասումը՝ որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայերի հետ շարունակական համերաշխության նշան։ Նրանք հղում են արել պապի ավելի վաղ արված հայտարարությանը, որ հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց ամուր և անսասան հավատքի նշան»։

Նրանք պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական ​​կապերը: Նամակում կոչ է արվում Հռոմի պապին՝ անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակման հարցը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս սպասում են իրենց սիրելիների մասին լուրերի:

Խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդից առաջ՝ այն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի