Հնդկաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը վերսկսել է ռուսական նավթի գնումները

Լուրեր

01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի խոշորագույն մասնավոր նավթավերամշակման ընկերությունը՝ Reliance Industries-ը, վերսկսել է ռուսական նավթի գնումները՝ չնայած Ռուսաստանի հիմնական ձեռնարկությունների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շարունակական պատժամիջոցներին, հաղորդել է Bloomberg-ը։

Աղբյուրների համաձայն՝ Reliance Industries-ը ռուսական նավթ է գնում զեղչված գներով այն մատակարարներից, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, և այն ուղարկում է Հուջարաթի վերամշակման գործարան: Օրական 660,000 բարել արտադրող վերամշակման գործարանն արտադրանքը մատակարարում է տեղական սպառողներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական նավթի փոխադրման համար Reliance Industries-ը պայմանագիր է կնքել RusExport-ի հետ՝ Aframax լցանավեր օգտագործելու համար։ Գործակալությունը նշում է, որ այս սխեմայի օգտագործումը, հավանաբար, կնվազեցնի Հնդկաստանում ռուսական նավթի գնումների անկումը, որը, ըստ պաշտոնյաների, այս ամիս կարող է ավելի քան կիսով չափ կրճատվել։

ԱՄՆ-ը հոկտեմբերի 22-ին նոր պատժամիջոցներ էր կիրառել Ռուսաստանի դեմ՝ հղում անելով Ռուսաստանի «խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրության բացակայությանը»՝ Ուկրաինայում Մոսկվայի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու համար: Սև ցուցակում ներառված են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերություններ՝ «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը», ինչպես նաև դրանց դուստր ձեռնարկությունները, որոնք գտնվում են Ռուսաստանում: Խախտումների համար նախատեսված է «քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»:

Հոկտեմբերին Reuters-ը հաղորդել էր Reliance Industries-ի ծրագրերի մասին՝ կրճատելու կամ ամբողջությամբ դադարեցնելու ռուսական նավթի ներմուծումը՝ ԱՄՆ պատժամիջոցները չխախտելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի