Ստամբուլում ԻԼԻՊ-ի հետ կապված 115 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Սուրբծննդյան և Ամանորի տոներին ահաբեկչություններ ծրագրելու համար

Լուրեր

05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հակաահաբեկչական ստորաբաժանումները ձերբակալել են ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապված 115 կասկածյալի, որոնք Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարությունների ժամանակ ոչ մահմեդականների դեմ հարձակումներ են ծրագրել։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի Գլխավոր դատախազությունը, գրում է Turkiye today-ը։

Ձերբակալման օրդերներ են տրվել 137 կասկածյալների համար՝ ազգային և միջազգային մակարդակով՝ ահաբեկչության մեղադրանքով։ Նրանցից 115-ը ձերբակալվել են, մնացած կասկածյալներին գտնելու գործողությունները շարունակվում են։

«Մեր նահանգի 124 տարբեր հասցեներում միաժամանակյա ձերբակալություններ, խուզարկություններ և առգրավումներ են իրականացվել 137 կասկածյալների նկատմամբ, որոնք տեղեկություններ են ունեցել մեր երկրում հիմնականում ոչ մահմեդական անձանց թիրախավորող գործողությունների կոչերի և հարձակման ծրագրերի մասին՝ ԻԼԻՊ զինված ահաբեկչական կազմակերպության կողմից մոտեցող Սուրբ Ծննդյան և Նոր տարվա միջոցառումների շրջանակներում, և որոնք, ենթադրաբար, կապված են եղել հակամարտության գոտիների հետ՝ ահաբեկչական կազմակերպության գործունեության շրջանակում։ Առգրավվել են ատրճանակներ, փամփուշտներ և բազմաթիվ փաստաթղթեր։ Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասվում է Ստամբուլի գլխավոր դատախազությանը հայտարարության մեջ։

Զանգվածային ձերբակալությունները տեղի են ունենում Թուրքիայում Նոր տարվա տոնակատարություններից առաջ անվտանգության ուժեղացված միջոցառումների ֆոնին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի