Նոր խորհրդարանն անցումային չի լինելու. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցումային խորհրդարան չի լինելու: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Նման տրամադրվածություն և քաղաքական պլան չկա: Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»,- հավելեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակի շուրջ մեկնաբանություններին. Սիմոնյանի խոսքով՝ շատ լավ ցուցակ են ունենալու: ««Իմ Քայլը» դաշինքի ընտրացուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին շրջանառվում են լուրեր, որոնք ձեզ անհանգստացնում են: Նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունից լինելու է երկու-երեք մարդ, որոնք չեն հանդիսանում ՀՀԿ կուսակցության անդամ: Որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, որևէ մեկը, ով տանիք է փնտրելու, չի լինելու մեր ցուցակում: Այն բաղկացած է հանրությանը հայտնի մարդկանցից, մեր քաղաքական թիմի անդամներից: Ի վերջո՝ այսօր կա մի իրողություն, երբ ընտրությունը ձերն է, և անկախ նրանից՝ այդ մարդուն ես հավանում եմ, դրական եմ գնահատում, թե բացասական, որոշումը դուք եք կայացնելու»,- նշեց պատգամավորը:

Ալեն Սիմոնյանը նաև վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որևէ խմորում չկա՝ կապված ռեյտինգային ցուցակի հետ, ինչի մասին խոսվում է մամուլում:

Մանրամասները՝ տեսանյութում: