Հենրիխին հաջողվել է ֆուտբոլային աշխարհին և իր միլիոնավոր երկրպագուներին պատմել Հայաստանի մասին

Լուրեր

16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
Բոլորը

Մինչ Արսենալ ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերը նրա երկրպագուներից շատերին մարզադաշտ են բերում, հազարավոր հայեր ողջ աշխարհից երկրպագում են նրան էկրանի մյուս կողմից՝ միաժամանակ հպարտանալով նրա աստեղային մարզական հաջողություններով: Նոյեմբերի 3-ին Միկիի երկրպագուներն ու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) բարեկամները հավաքվեցին Լոնդոնի Դորչեսթըր հյուրանոցում՝ նրա ֆուտբոլային հաջողությունները նշանավորելու, մարդասիրական գործունեության համար նրան շնորհակալություն հայտնելու և ԹՈՒՄՈxՀԲԸՄ երկու կենտրոնների համար միջոցներ հայթայթելու նպատակով:

 

Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին՝ Երևանում, և մանկուց երազել է ֆուտբոլ խաղալ: Սպորտի հանդեպ նրա կիրքը ձևավորվել է երջանկահիշատակ հոր՝ Հայաստանի ազգային հավաքականում և 1980-ականներինհայաստանյանՊրեմիեր լիգայում հանդես եկած ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի շնորհիվ: 17 տարեկանում սկսելով հանդես գալ մեծահասակների ակումբում՝ Մխիթարյանն իր միջազգային կարիերան սկսել է ընդամենը չորս տարի անց: Նրա անձնական կարգապահությունը, խելքն ու տաղանդը օգնեցին պայմանագրեր կնքել Բորուսիա Դորտմունդ և Մանչեսթըր Յունայթեդ ֆուտբոլային ակումբների հետ: Այսօր հանդիսանալով երիտասարդության կուռքը, Մխիթարյանը հազարավոր հայ երեխաների վարակել է իր օրինակով՝ ոգեշնչելով իր խանդավառությամբև սեփական երկրի հանդեպ սիրով: Վաղ տարիքից ներգրավված լինելով բարեգործական նախաձեռնություններում, նա 2016 թվականին նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան և գործակցել այդ կազմակերպության հետ՝ առաջ մղելով երեխաների իրավունքներն ու կրթության և սպորտի հասանելիությունը վերջիններիս համար:

 

Գալա-երկույթի ողջ ընթացքում, որը վարում էր Կամիլիո Ազզուզը, տիրում էր ուրախ ու տոնական մթնոլորտ: Վերջինս ողջունեց ողջ աշխարհից ժամանած հյուրերին, այդ թվում՝ երեկույթին միացած ֆրանսահայ ֆուտբոլային աստղ Յուրի Ջորկաեֆին: Ազզուզը, ով ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի հոգաբարձուներից է, խոսեց ՀԲԸՄ ռազմավարական գործընկերությունների կարևորության և ԹՈՒՄՈxՀԲԸՄ-ի պես ծրագրերի ազդեցիկության մասին. ծրագիր, որն իրականացավ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և Amber Capital ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանի աջակցությամբ, ով ոգևորված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների (այսուհետ՝ ԹՈՒՄՈ) հաջողված գործունեության տարածմամբ:

 

Ուղուրլյանի համար երեկույթը առիթ էր ոչ միայն նշանավորելու ՀԲԸՄ-ի և ԹՈՒՄՈ-յի գործունեությունը, այլև հնարավորություն էր անդրադառնալու հայերի ազգային ինքնության վճռորոշ դրվագներին: «Մեծացած լինելով Ֆրանսիայում՝ մեր հպարտությունը զգալիորեն շոյվում էր, երբ 1998 թվականին դիտում էինք Յուրիի և Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջին հաղթանակը ՖԻՖԱ-յի աշխարհի առաջնությունում: Իր տաղանդի շնորհիվ նա հայերին բերեց ֆուտբոլի աշխարհ: Իսկ այժմ մենք հրճվում ենք ամեն անգամ, երբ Հենրիխ Մխիթարյանը դաշտ է մտնում և լսում ենք, թե ինչպես է երկրպագուների ամբոխը վանկարկում նրա անունը: Հենրիխին հաջողվել է ֆուտբոլային աշխարհին և իր միլիոնավոր երկրպագուներին պատմել Հայաստանի մասին: Այդ մարդիկ մեր հաջողությունն են, իսկ մեզանից յուրաքանչյուրի հաջողությունը բոլորիս հաջողությունն է», – բեմից ասաց Ուղուրլյանը: Արդեն երրորդ անգամ Ուղուրլյանը, տիկնոջ՝ Ջեննիի հետ միասին, մեծահոգաբար հյուրընկալում էր ՀԲԸՄ լոնդոնյան գալա-երեկույթը:

 

Երեկույթը գագաթնակետին հասավ այն պահին, երբ ինքը՝ Մխիթարյանը, ժամանեց Արսենալ ֆուտբոլային ակումբի խաղից քիչ անց և բեմ բարձրացավ՝ ստանալու ՀԲԸՄ համաշխարհային գերազանցության մրցանակը: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ-ին և կազմակերպության ղեկավարներին՝ այս հիանալի միջոցառման համար, որը կազմակերպվել է՝ ի նպաստ մեր հայ երիտասարդության կրթության: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Յուրիին, ով օրինակ ծառայեց ինձ համար իմ պատանեկության տարիներին, երբ երազում էի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին: Մենք պետք է ոգեշնչենք մեր երիտասարդներին և ամեն ինչ անենք, որ նրանց ընձեռվեն նոր հնարավորություններ կյանքում, և քաջալերենք, որ նրանք հասնեն իրենց նպատակներին: Ես երախտագիտությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ այնպիսի կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀԲԸՄ-ն և ԹՈՒՄՈ-ն», – ասաց նա:

 

2015 թվականին իրենց գործունեությունն սկսելուց ի վեր ԹՈՒՄՈxՀԲԸՄ կենտրոնները փոփոխություն են մտցրել 3,000 ուսանողի կյանքում: Այս գերժամանակակից կենտրոնները պայծառ և խոստումնալից ուսանողներին թույլ են տալիս անվճար օգտվել գործնական ծրագրերից՝ օգնելով նրանց վեր հանել սեփական տաղանդները, ձեռք բերել թվային աշխարհի նոր հմտություններ և զարգացնել ստեղծարարությունը: Առաջնորդվելով նորարար և որակյալ կրթությունը ավելի մեծ թվով երիտասարդներին հասանելի դարձնելու իր առաքելությամբ՝ ՀԲԸՄ-ն շարունակում է զանազան ծրագրերով ու նախաձեռնություններով օգնել հմուտ և ուսյալ հայերի հաջորդ սերնդի ձևավորման գործին, այդ թվում՝ ԹՈՒՄՈ-յի հետ գործընկերությամբ, որը հանգեցրեց այս կենտրոնների հիմնումը:

 

Երեկույթի ոգին չէր հանդարտվում: Ոգևորությունն մեծանում էր ու չէր մարում: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եզրափակեց երեկույթը, որի ընթացքում հանգանակվեց 230,000 ԱՄՆ դոլար՝ ասելով. «Հայերի յուրաքանչյուր սերունդ պետք է ունենա սեփական հերոսները, ովքեր գործի կդնեն իրենց ինքնությունն ու այն կներկայացնեն աշխարհին, ինչպես նաև այնպիսիք, ովքեր կքաջալերեն մեզ՝ դեպի գերազանցություն տանող մեր ձգտումներում: Եվ դա այդպես էր՝ Արամ Խաչատրյանից մինչև երջանկահիշատակ Շառլ Ազնավուրը: Այսօր ունենք մի մարդ, ով օրինակ է ծառայում մեր երիտասարդության համար: Հենրի՛խ, դու լիովին համապատասխանում ես իսկական աշխարհաքաղաքացու մասին մեր պատկերացումներին: Շնորհակալություն, որ շարունակում ես հպարտություն պարգևել բոլորիս»: