Փաշինյանը ինչքան կեղտ կա՝ ջրի երես է հանել, բայց ինքը չի մաքրում կեղտը, խաղում է դրա հետ՝ վնասելով մեր արժանապատվությունը․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը վերագրվող և մամուլում տարածված այն փաստաթղթին, ըստ որի՝ նա հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից։ Սամսոնյանը քննադատել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ նման փաստաթղթերի հրապարակումը որակելով որպես ինստիտուտի «ինքնաոչնչացում»։ Սամսոնյանը նշել է, որ ԱԱԾ-ն, հրապարակելով նման փաստաթղթեր և «դառնալով քաղաքական գործիք», վարկաբեկում է ինքն իրեն։

«ԱԱԾ-ի մասով պետք է ասեմ, որ օրինական ինստիտուտներն ուղղակի գրոհով են փորձում ոչնչացնել․․․ ԱԱԾ-ն դնում են այնպիսի ռեժիմի, որ ինքնաոչնչանա։ Հիմա մենք տեսնում ենք ԱԱԾ-ի ինքնաոչնչացման ռեժիմը, երբ որ ինքը թույլ է տալիս, որպես ինստիտուտ, հրապարակել փաստաթղթեր, դառնում է քաղաքական գործիք»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այս քայլով ԱԱԾ-ն «բացում է Պանդորայի արկղը», քանի որ անկախ նրանից, թե ում է ուղղված հարվածը, դա վնասում է հենց ԱԱԾ-ի գործունեությանը։

«Ազգային անվտանգության ծառայության բնույթը դա գործակալներ հավաքագրելն է։ Դա նորմալ է բոլոր պետությունների համար․․․ Եթե մեր ԱԱԾ-ն իրեն թույլ է տալիս նման կերպով վարվել գաղտնի փաստաթղթերի հետ, կարելի է համարել, որ մենք ԱԱԾ չունենք, այլ ունենք կուսակցական ինչ-որ․․․ ուժային կառույց, որը քաղաքական նկատառումներով անում է կեղտոտ գործ»,- հավելել է Սամսոնյանը։

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, թե ընդդիմությունը մասնակցում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին, Սամսոնյանը հայտարարել է, որ իրականում հենց իշխանությունն է վարում հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ։

«Երբ որ ասում են հիբրիդային պատերազմ, Հայաստանի դեմ, հայ ժողովրդի դեմ առաջին հիբրիդային պատերազմը վարողը Հայաստանում դա մեր իշխանությունն է։ Երբ որ պատերազմի շանտաժով տալիս է տարածքներ, անում է զիջումներ, որոնք շատ մեծ գին են ունենալու Հայաստանի համար»,- նշել է նա։

Սամսոնյանը նաև քննադատել է ընդդիմությանը՝ «ռեակտիվ» լինելու և Փաշինյանի թելադրած օրակարգով շարժվելու համար։

«Ընդդիմությունը շատ ռեակտիվ է։ Այսինքն՝ Փաշինյանի ամեն փռշտոցից ընդդիմությունը սկսում է գրել ստատուսներ, խոսել դրա մասին, եթերներ հրավիրել, չգիտեմ, բանավեճեր դրա մասին կազմակերպել և այլն։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ դա դառնա թրենդային»,- նկատել է քաղաքական գործիչը։

Անդրադառնալով իշխանության վարած «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությանը՝ Անի Սամսոնյանը պնդել է, որ կա ադրբեջանական պահանջների կատարում։

«Հայաստանը պետություն, որպես ինքնիշխան, տարածքային ամբողջականությամբ, ուժեղ, տնտեսապես զարգացած, այդպիսի Հայաստան ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը երբևէ չեն հանդուրժելու իրենց մեջտեղում։ Սա մենք պետք է լավ հասկանանք։ Եվ երբ որ խոսում ենք մենք խաղաղությունից, պետք է հասկանանք, որ այդ խաղաղությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հավակնություններ ունենալն է Հայաստանի նկատմամբ, քիչ սուվերենությամբ, ինչ որ ասեն՝ մենք անենք, և տնտեսական, կապիտալի, ֆինանսական կախվածությամբ»,- եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան