Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԱԽ քարտուղար, Արմեն Գրիգորյանը՝ ԿԸՀ նախագա՞հ. «Հրապարակ»

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։

Հարությունյանն անգամ ասուլիս տվեց։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցում բանակցությունները շարունակվում են՝ հարցը փակ չէ։ Բելառուսի ԱԳՆ-ն նույնպես հայտարարեց, որ Զասի նշանակման հարցը որոշված չէ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Զասի թեկնածությանը դեմ է ռուսական կողմը, ուստի Բելառուսը փորձում է այլ թեկնածու առաջադրել։ Եթե չհաջողվի, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը կանցնի ղազախներին։

Հայաստանի ներկայացուցչի նշանակումը փորձագետները քիչ հավանական են համարում։ Սակայն Վաղարշակ Հարությունյանին խոստացել են, որ եթե իր նշանակումը չստացվի, առաջիկայում կնշանակեն ՀՀ ԱԱԽ քարտուղար, իսկ այս ընթացքում պրոբլեմներ արձանագրած Արմեն Գրիգորյանին ընտրություններից հետո կտանեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: