Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը հանդես է գալիս 3.0 հայեցակարգով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Հայաստանում վառելիքի շուկայի առաջատարներից «Ֆլեշ» ընկերությունն այս տարի նշում էր հիմնադրման 30-ամյակը։ Սեպտեմբերից մեկնարկած ակտիվությունների շարքն ամփոփվեց հանդիսավոր միջոցառմամբ` միավորելով «Ֆլեշ»-ի տեղական ու միջազգային գործընկերներին, թիմին, ՏԻՄ ղեկավարներին և բիզնես հանրույթի ներկայացուցիչներին։

«Ֆլեշ»-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ պատերազմի, Խորհրդային Միության փլուզման, երկրաշարժի հետևանքների, բազում դժվարությունների շրջանում։ Ընկերության հիմնադիրներն ընդգծում են՝ այդ պայմաններում նման բան մեկնարկելը չափազանց բարդ էր․ ոլորտն ու շուկան զարգացած չէին, չկային ենթակառուցվածքներ, պայմաններ։

Գործունեությունը մի քանի աշխատակցով սկսելուց 30 տարի անց Ընկերությունն այսօր ունի ավելի քան 600 աշխատակից, շուրջ 50 լցակետ Երևանում և մարզերում։ Այս տարիների ընթացքում «Ֆլեշ»-ը հրաժարվեց լցակայաններում «բենզին» բառի օգտագործումից՝ առաջին պլան բերելով ընկերության տարբերանշան ու ոճը, որոնք խորհրդանշում են ավելի լայն ծառայություններ, ժամանակակից մոտեցում և էներգիայի նոր ընկալում։

30-ամյակին «Ֆլեշ» ընկերությունն ազդարարեց Flash 3.0 հայեցակարգի մեկնարկի մասին։ Այն բնորոշում է ընկերության անցած ճանապարհը՝ 1.0-ն որպես սկիզբ, 2.0-ն որպես զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ, ժամանակակից մոտեցումներ և սպառողի պահանջներին համապատասխան ծառայություններ։

Ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի խոսքով՝ ճանապարհային ենթակառուցվածքում «Ֆլեշ»-ը չի բավարարվում միայն վառելիք վաճառելով․ ընկերությունը պատրաստվում է առաջիկայում գերարագ լիցքավորիչներ տեղադրել հոսանքով մեքենաների համար։

Երկար տարիներ «Ֆլեշ»-ի կարգախոսը եղել է «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»։ Այսօր ընկերության կարգախոսը կարճ է, բայց բովանդակալից՝ «Վստահի՛ր»։ 30-ամյակի շրջանակում գործարկվել է Flash Mobile բջջային հավելվածը, որն օգտատերերին բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում։ 

Ավելի մաքուր էներգիա, ավելի խելացի ենթակառուցվածքներ, բազմապիսի ծառայություններ և բարձրակարգ սպասարկում․ Flash-ի զարգացումն ու երկար ճանապարհը շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան