Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ՍԱՏՄ անասնաբուժության վարչության տեսուչներն «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, գ. Արդենիս):
«Մասնավորապես՝
– արտադրական օբյեկտի հատակները եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել լվացվող, ախտահանվող նյութերից,
– պատերի մակերևույթների որոշ հատվածներում առկա են եղել վնասված, կոտրված և անհարթ հատվածներ,
– առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։