Թրամփը հետ է կանչել շուրջ 30 երկրի դիվանագետի. կադրային փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանին․ The Guardian

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 դիվանագետի` դեսպանի և դեսպանատներում  այլ բարձրաստիճան  պաշտոններից, քանի որ փորձում է վերաձևավորել ԱՄՆ դիվանագիտական ​​դիրքորոշումը արտասահմանում՝ այնպիսի անձնակազմով, որը լիովին աջակցում է Դոնալդ Թրամփի «Ամերիկան ​​առաջին հերթին» առաջնահերթություններին, գրում է The Guardian-ը։

Նվազագույնը 29 երկրներում առաքելության ղեկավարներին անցյալ շաբաթ տեղեկացրել են, որ իրենց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին, ըստ Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով՝ քննարկելու ներքին անձնակազմի տեղափոխությունները։

Նրանք բոլորը ստանձնել էին իրենց պաշտոնները Բայդենի վարչակազմում, բայց մնացել էին Թրամփի երկրորդ ժամկետի առաջին ամիսներին տեղի ունեցած նախնական զտումների ժամանակ։ Չորեքշաբթի օրվանից նրանք սկսել են ծանուցումներ ստանալ Վաշինգտոնի պաշտոնյաներից իրենց մոտալուտ հեռանալու մասին։

Դեսպանները պաշտոնավարում են նախագահի հայեցողությամբ, չնայած նրանք սովորաբար մնում են իրենց պաշտոններում երեքից չորս տարի։ Պաշտոնյաները նշել են, որ վերադասավորումներից տուժածները չեն կորցնում իրենց աշխատանքը արտաքին ծառայությունում,  կվերադառնան Վաշինգտոն այլ պաշտոններ զբաղեցնելու համար, եթե ցանկանան ստանձնել դրանք։

Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ թվերի կամ տուժած դեսպանների վերաբերյալ, սակայն պաշտպանել է փոփոխությունները, դրանք  անվանելով «ցանկացած վարչակազմի ստանդարտ գործընթաց»։ Նշվել է, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, և նախագահի իրավունքն է ապահովել, որ այդ երկրներում ունենա անհատներ, որոնք առաջ են մղում «Ամերիկան ​​առաջին հերթին» օրակարգը։

Որոշումն ամենաշատն ազդել է Աֆրիկայի վրա, որտեղ դեսպաններ են հեռացվել 13 երկրներից՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ’Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։

Երկրորդը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, որտեղ դեսպանների փոփոխություններ են սպասվում վեց երկրներում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։

Որոշումը կազդի Եվրոպայի չորս երկրի վրա (Հայաստան, Մակեդոնիա, Չեռնոգորիա և Սլովակիա)։ Փոփոխություններ կլինեն նաև Մերձավոր Արևելքի երկուական երկրների (Ալժիր և Եգիպտոս), Հարավային Ասիայի երկրների (Նեպալ և Շրի Լանկա) և արևմտյան կիսագնդի երկրների (Գվատեմալա և Սուրինամ) դիվանագիտական ներկայացուցչություններում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի