«Արաքսիս Ինժեներինգը» որևէ առնչություն չունի «Ինժեներական քաղաքի» հետ. նախարարություն

Լուրեր

21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով ֆեյսբուքյան ֆեյք օգտատիրոջ կեղծ գրառումն ու մի քանի լրատվամիջոցների` այդ գրառման հետքերով մեզ ուղղված հարցումները՝ նպատակահարմար ենք գտնում որոշ պարզաբանումներ ներկայացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման «Ինժեներական քաղաք» ծրագրի թեմայով։

Բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում չեն հետևել լրատվությանը, նշենք, որ առաջին անգամ «Ինժեներական քաղաք» նախագիծը երկրի նախագահին ներկայացվել է 2014 թվականին Նյու Յորքում անցկացված «Արմթեք» համաժողովի ընթացքում։

Այդ ժամանակից ի վեր՝ ծրագիրը նախորդ կառավարությունների կողմից մշտապես դրական գնահատականներ է ստացել` հաշվի առնելով այն մեծ դրական ներգործությունը, որ իրագործվելու դեպքում կունենա այն ինժեներական ոլորտի զարգացման վրա։

Նախորդ կառավարության` 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրային որոշման համաձայն` հավանություն է տրվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին։

Գերատեսչությունների վերահսկողության ոլորտների վերաբաշխման արդյունքում նախագծի պատասխանատու նախարարությունները փոխվել են, ուստի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվեց, շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցվեց և ՀՀ կառավարության կողմից հաստատվեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, «Ինժեներական քաղաքը» Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային ծրագրի միայն մի մասն է։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Պետական միջոցներով նախատեսվում է կառուցել ենթակառուցվածքների մի մասը` կրթական, հետազոտական և ադմինիստրատիվ տարածքները։ Մյուս շենքերը՝ մոտ 20 ընկերությունների մասնաշենքերը, կառուցվելու են մասնավորի միջոցներով, լինելու են ներդրումներ, ստեղծվելու են 2000-ից ավելի աշխատատեղեր, ինչն էլ բիզնես շահավետության տեսանկյունից լիովին արդարացնում է պետության կողմից ֆինանսական իր բաժին բեռի ստանձնումը։

Ուստի տարիներ շարունակ քննարկվող այս ծրագիրը՝ որպես նախարարի անձնական բիզնես շահ ներկայացնելու փորձերն առնվազն անհեռատեսության ու անտեղյակության նշան են։

Նշենք նաև, որ լրատվամիջոցներում մեջբերվող «Արաքսիս ինժեներինգ» ընկերությունը որպես շահառու ներկայացնելու փորձերը ևս բացարձակ անհիմն են, որովհետև ընկերությունը «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որևէ կապ չունի, և այս տարվա մայիսի 22-ից «Արաքսիս Ինժեներինգը» դադարեցրել է գործունեությունը։

Եվ վերջում կրկին վերահաստատում ենք, որ «Ինժեներական քաղաքը» բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է։ Դրա իրագործման դեպքում Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, որն աշխարհին կառաջարկի հազվագյուտ լուծումների և բարձրորակ արտադրանք:

«Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ:

Այսպիսով, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ օգտատերերի կողմից հորինված զրպարտությունները տարածելուց՝ դրանով իսկ ապահովագրվելով իրենց ընթերցողներին մոլորության մեջ գցելու անթույլատրելի աշխատելաոճից։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն