Աննախադեպ արդյունք՝ հայկական բռնցքամարտում

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականը։ Ավարտին մոտեցող տարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 78 մեդալ։

«Հայկական բռնցքամարտը մրցաշրջան 2025-ում արձանագրել է բոլոր ժամանակների լավագույն արդյունքը:

Պատմական արդյունք՝ 5 մեդալ մեծահասակների աշխարհի առաջնությունում: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ 78 մեդալ՝ 11 ոսկե, 34 արծաթե և 33 բրոնզե: Երբևէ օլիմպիական որևէ այլ մարզաձևում 78 հայ մարզիկ մեկ մրցաշրջանում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում պատվո հարթակ չի բարձրացել:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս տարի ևս ամենաբարձր մակարդակով անցկացրեց մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները:

Ընդ որում պատմական արդյունք գրանցեցին նաև մեր երիտասարդները ՝ Երևանյան Եվրոպայի առաջնությունում նվաճելով 4 ոսկե , 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: 3 չեմպիոնական տիտղոս էլ ունենցանք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Արդյունք անկասկած տպավորիչ է, բայց մենք շարժվելու ենք առաջ: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, մարզիչներն ու մարզիկները ջանք ու եռանդ չեն խնայելու 2026 թվականին նույնպես մեր երկրին մեծ հաղթանակներ պարգևելու համար»,- նշված է ՀԲՖ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս ամիս Դուբայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։