Խոզի, գառան միսն ու իշխան ձուկը թանկացել են

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

2025 թվականի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3.3%-ով, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2% գնաճ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալներից։

Ամենամեծ աճը գրանցվել է սննդամթերքի շուկայում։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները նույն ժամանակահատվածում բարձրացել են 5.8%-ով։ Միաժամանակ, հագուստի և կոշիկի գները նվազել են 1.7%-ով։

2025 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3.8%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 1.3%-ով։

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են հանրապետության բոլոր դիտարկվող բնակավայրերում՝ 0.5–1.8% միջակայքում։ Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վանաձորում և Եղեգնաձորում, իսկ Երևանում՝ 1.5%։

2025 թվականի նոյեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ աճել են՝

  • հաճարի գինը՝ 2.7%, 
  • հացինը՝ 3.0%, 
  • ալյուրինը՝ 4.8%, 
  • հնդկացորենինը՝ 7.9%, 
  • մակարոնեղենինը՝ 8.8%, 
  • ոլոռինը՝ 9.2%։ 

Հոկտեմբերի համեմատ նույն ապրանքների գները բարձրացել են համապատասխանաբար՝ 0.9%, 0.1%, 0.2%, 2.5%, 0.8% և 0.1%։

Թռչնամսի գինը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 1.8%-ով, իսկ տավարի, խոզի և գառան մսինը՝ համապատասխանաբար 4.2%, 9.9% և 13.5%-ով։ Հոկտեմբերի համեմատ աճը կազմել է՝ 0.5%, 1.0%, 0.2% և 2.9%։

«Իշխան» ձկնատեսակի գինը աճել է 13.7%-ով։

Անի Թամրազյան