Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների դիմումի ընթացքի մասին

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Մայր Աթոռը չի պարզաբանում` ինչ ճակատագրի է արժանացել երեկ Վեհարանի քարտուղարություն հանձնված նամակը, որով տասը եպիսկոպոսներ պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը։

Հիշեցնենք՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և կաթողիկոսի հրաժարականը պահանջող մյուս հոգևորականները երեկ եկան Վեհարանի դարպասների մոտ, կարճ ելույթ ունեցան՝ տեղեկացնելով, որ դիմումը ներկայացրել են քարտուղարություն։ Factor TV-ն այսօր փորձեց պարզել, թե տասը եպիսկոպոսների նամակին ինչ ընթացք է տրվել։ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ տեղեկություններ չունի, իսկ զարգացումների դեպքում, «եթե անհրաժեշտություն լինի, Մայր Աթոռը կտեղեկացնի»։

Կաթողիկոսարանի ընդհանուր բաժնից էլ փոխանցեցին, որ չեն կարող դիմումի ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն տալ՝ անպատասխան թողնելով, որևէ մեկին մակագրվե՞լ է հարցը, թե՞՝ ոչ։ Այսօր հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ն փոփոխություններ է կատարել Գերագույն հոգևոր խորհրդի կազմում։

Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի Արթենյանի՝ Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանը և Վազգեն արք. Միրզախանյանը։ Նրանց փոխարինում են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպս. Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դավթյանը։

Ըստ կառույցի՝ Գերագույն հոգևոր խորհրդի կազմում նշանակվում են կապված աշխարհագրական դիրքից ու տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից։ Նշենք, որ հոգևոր խորհրդից դուրս մնացած բոլոր հոգևորականները պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը։ Ուշագրավ է, որ կաթողիկոսը հոգևոր խորհրդի կազմից չի հեռացրել իր դեմ դուրս եկած առանցքային դեմքերից մեկին՝ Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Նարեկ Կիրակոսյան