Ովքեր են դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են նոր անդամները

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Գերագույն հոգևոր խորհուրդը նոր կազմ ունի։ Factor TV-ի հարցին ի պատասխան Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը տեղեկացրեց, որ Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, և Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը.

«Նրանց փոխարինում են Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Կազմում փոփոխություններ են տեղի ունեցել` պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այնպես էլ` Վիրահայոց թեմի պարագայում։ Դրանք պայմանավորված են նաև որոշ անդամների հաճախակի բացակայություններով, առողջական խնդիրներով և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքով»,- նշեց Տեր Եսային։

Նշենք՝ Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Երուսաղեմի Հայոց Պատրիարքը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ի պաշտոնե Գերագույն Հոգևոր Խորհրդի ատենապետերն են:

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:

Նշենք, որ Խորհրդի կազմից հեռացված հոգևորականները Գարեգին Բ կաթողիկոսի դեմ ընդվզած 10 սրբազաններից 3-ն են։ Երեկ նրանք հավաք էին կազմակերպել հենց Մայր Աթոռի բակում, որտեղ զուգահեռ տեղի էր ունենում միասնական աղոթք՝ Գարեգին Բ-ի մասնակցությամբ, «անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»: Եպիսկոպոսներն իրենց հայտարարած ժամից 1 ժամ ուշացումով ժամանեցին Մայր Աթոռ։ Չորս կողմից շրջապատված մեծաթիվ ուղեկցող անձանցով նրանք մոտեցան Վեհարանին՝ չպատասխանելով լրագրողների հարցերին և ընթերցեցին կաթողիկոսի հրաժարականի պահանջը՝ նշելով, որ դիմումը հանձնել են քարտուղարություն։ Հոգևորականների ելույթը գրեթե չէր լսվում․ ամբոխը վանկարկումներով և սուլոցներով խլացնում էր այն։ Նրանք մոտավորապես 10 րոպե մնացին Մայր Աթոռի տարածքում, ապա նշելով, որ այսքանով իրենց առաքելությունը ավարտված է, կրկին առանց պատասխանելու լրագրողների հարցերին՝ հեռացան միկրոավտոբուսով։

Ռոզա Վարդանյան