Հայ պատանիները մեկնարկել են շախմատի մինչև 8, 10 և 12 տարեկանների աշխարհի առաջնություններում
Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել են աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները:
Մրցաշարում Հայաստանն ունի 9 մասնակից: Տեղի է ունեցել մրցաշարի առաջին տուրը: Հայաստանի 9 մասնակիցներից 3-ը՝ Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը, հաղթանակներ են տոնել, Վլադիմիր Շահինյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Դավիթ Ալեքսանյանը, Միքայել Ռոստոմյանը, Էլեն Միրզոյանը, Սեդա Բադալյանը, Սոնա Կրկյաշարյանը պարտվել են: