19 մլն դրամ կորցրի Գազպրոմի անունից խաղարկության, 17 հզր դոլար էլ`«Deliver» կազմակերպությունից. տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկուսուկես տարի առաջ Գազպրոմը հեռախոսով հայտարարություններ էր տարածել, որ թոշակառուների համար, որպես նոր տարվա նվեր, ուզում են խաղարկություն կազմակերպել»,- ասաց ՔԿ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող տուժած քաղաքացին։

«Հայտարարության մեջ ասվում էր՝ եթե ներդրում կատարեք, խաղարկությանը գումար կշահեք։ Ես սկզբում էի 50․000 դրամ ներդրեցի, հետո ասացին՝ դա քիչ է, մինիմումը 500 դոլար պետք է լինի, ավելացրի, դարձրի 500 դոլար։ Հետո որոշ ժամանակ զանգեցին, թե շահել եմ 1300 դոլար, բայց ստանալու համար պետք է վճարեմ։ Վճարեցի 80 հազար դրամ։ Ինձ սխալ տվյալներ էին ուղարկել, հետո ասացին՝ նորից ուղարկիր, մենք 80 հազար դրամը հետ կուղարկենք։ Նորից 80 հազար դրամ ուղարկեցի։ Հետո իրենք հետ չուղարկեցին։ Հետո ուրիշ տեղից զանգեցին, 300 հազար ուղարկի, մենք քո փողը կտանք։ Եվ այդպես շարունակ»,- պատմեց ֆինանսական խարդախության զոհ դարձած քաղաքացին։

Հարցին՝ արդյոք այս ամենից հետո քաղաքացու մոտ կասկածներ չեն առաջացել, պատասխանեց․

«Չէ, կասկածներ չառաջացան, որովհետև գիտեք ինչ, շատ էի ուզում իմ ներդրած գումարը հետ ստանալ։ Ու միշտ շատ համոզված էին խոսում, որ անպայման վերադարձնելու են իմ գումարը»,- ասաց քաղաքացին։

Հիշեցնենք՝ խարդախության զոհ դարձած քաղաքացիները ՔԿ-ից պահանջում են ներկայացնել կոնկրետ օր և հստակ ժամկետ, թե երբ և ինչ մեխանիզմներով են վերադարձվելու իրենց կորցրած գումարները։ Քաղաքացիներն անժամկետ նստացույցի մասին են հայտարարել։

Մանրամասները՝ տեսանյութում։