Փաշինյանը չհերքեց Շիրակի մարզպետի ազատման մասին տեղեկությունը․ Դավիթ Առուշանյանն այս պահին աշխատավայրում է

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը չի հերքում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները։ Factor.am-ը երեկ կառավարության նիստից հետո վարչապետից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են հրապարակումները Շիրակի մարզպետի փոփոխության վերաբերյալ, որին Փաշինյանն արձագանքեց․ «Եթե կլինի համապատասխան որոշում, կհրապարակվի, կիմանաք»։

ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի ազատման մասին տեղեկությունները սկսեցին շրջանառվել դեկտեմբերի 17-ին՝ նրա պաշտոնավարման մեկ տարվա գործունեության ասուլիսից րոպեներ առաջ։ Նախատեսված ասուլիսը չեղարկվեց։

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 16-ին Առուշանյանի հարցը քննարկվել է ՔՊԿ վարչության նիստում։ Վարչությունը հաստատել է նրա թեկնածությունը 2026 թվականի ԱԺ ընտրական ցուցակում։ Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Դավիթ Առուշանյանը երեկ չէր մասնակցում Կառավարության նիստին։ Նախարար Խուդաթյանը բացակայությունն արտառոց չհամարեց, Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ, օրինակ, նաև Սյունիքի մարզպետը ներկա չէ։

Դավիթ Առուշանյանն անձամբ ուղիղ չի պատասխանում՝ իր ազատման հարցն օրակարգում կա՞, թե՞ ոչ։ Այսօր Factor.am-ի հարցերին ի պատասխան՝ միայն ասաց, որ մարզպետարանում է և խորհրդակցություն է անցկացնում։ Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք աշխատակազմին հրաժեշտ է տալիս, Առուշանյանը կրկին հստակ պատասխան չտվեց։

Նարեկ Կիրակոսյան