Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 18-ին ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնում մասնակցել է ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ իրականացված «Mini MBA» ծրագրի արդյունքների ներկայացման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահը կարևորել է նման կրթական ծրագրերի դերը՝ անդրադառնալով գիտության և արդյունաբերության փոխկապակցության զարգացման փուլերին անկախությունից առաջ և հետո։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին գիտության, կրթության և արտադրության միջև կապը համակարգված էր, սակայն 1990-ականներին այդ շղթան խաթարվել է, ինչի հետևանքով գիտությունն առանձնացել է արդյունաբերությունից։

«Մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապը։ Այժմ նոր ծրագրերով հնարավորություն է տրվում գիտությանն առնչվելու արդյունաբերական զարգացման, տեխնոլոգիաների, ներդրողների հետ, ներկայացնելու գիտնականների գյուտերն ու տեխնոլոգիաները։ Միշտ չէ, որ գիտական արդյունքը պետք է գնա արդյունաբերություն, բայց ավելի հաճախ պետք է լինի, որ արդյունավետությունը հնարավոր լինի չափել, և դա ծառայի երկրին, տնտեսությանը, մարդկանց»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։