ԱՄՆ-ը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11,1 միլիարդ դոլարի զենքի մատակարարման գործարքը

Լուրեր

28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
28.04.2026 | 11:51
Փոխվում է նոր կենսաչափական անձնագրերի գույնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:49
Բրիտանիայի թագավորը ժամանել է ԱՄՆ. նա հանդիպել է Դոնալդ Թրամփին
28.04.2026 | 11:40
Էնթոնի Ջոշուան ու Թայսոն Ֆյուրին մենամարտի պայմանագիր են կնքել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Թայվանի հետ կնքված ամենամեծ զենքի գործարքի մասին, որի արժեքը կազմում է 11,1 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը։

Խմբաքանակը ներառում է 82 HIMARS բարձր շարժունակության հրթիռային համակարգ և 420 ATACMS մարտավարական հրթիռային համակարգ՝ ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ, 60 ինքնագնաց հաուբից և դրանց հետ կապված սարքավորումներ՝ նույնքան արժողությամբ, Altius անօդաչու թռչող սարքեր և այլ տեսակի անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ, ինչպես նաև Javelin և TOW շարժական հակատանկային հրթիռային համակարգեր՝ ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ, ուղղաթիռների պահեստամասեր՝ 96 միլիոն դոլար արժողությամբ, և Harpoon հրթիռների արդիականացման հավաքածուներ՝ 91 միլիոն դոլար արժողությամբ, գրում է The Insider-ը։

«ԱՄՆ-ը շարունակում է օգնել Թայվանին՝ պահպանել ինքնապաշտպանության համարժեք կարողությունները և արագ զարգացնել իր զսպման կարողություններն ու ասիմետրիկ պատերազմական առավելությունները, որոնք հիմնարար նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար»,- հայտարարել է Պետքարտուղարությունը։

Սա ԱՄՆ-ի և Թայվանի միջև կնքված երկրորդ նմանատիպ գործարքն է Դոնալդ Թրամփի՝ նախագահ վերընտրվելուց հետո։ Նոյեմբերին հաստատվել էր կղզուն 330 միլիոն դոլարի սարքավորումների վաճառքը։

Թայվանի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Միացյալ Նահանգներին գործարքի համար՝ խոստանալով «շարունակել պաշտպանական բարեփոխումների առաջխաղացումը, ամրապնդել ազգային պաշտպանական կարողությունները, ցուցադրել վճռականություն՝ պաշտպանվելու և ուժի միջոցով խաղաղությունը պահպանելու համար»։

Պեկինն արձագանքել է գործարքին՝ հայտարարելով, որ ամերիկյան զենքի վաճառքը «լրջորեն խաթարում է Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը», նաև պահանջել դադարեցնել նման գործարքները։

«Չինաստանին զսպելու համար Թայվանն օգտագործելու փորձերը դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր հաստատել Թայվանին տրամադրվող ավելի քան 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը՝ ԱՄՆ-ի կողմից առևտրային համաձայնագրի շուրջ բանակցելու և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հնարավոր գագաթնաժողովի անցկացման ջանքերի ֆոնին։

Թրամփի վարչակազմը 2025 թվականից ի վեր մեղմացնում է հակաչինական քաղաքականությունը, այդ թվում՝ մեղմացնելով կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումները և չարգելելով TikTok-ը։ Միևնույն ժամանակ, դեկտեմբերին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը ընդգծում է Թայվանի կարևորությունը որպես «Հյուսիսարևելյան և Հարավարևելյան Ասիան երկու տարբեր պատերազմական թատերաբեմների բաժանող» վայր։ Ռազմավարությունը նախատեսում է, որ ԱՄՆ-ը կկանխի կղզու շուրջ հակամարտությունը՝ «պահպանելով ռազմական գերազանցությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի