Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արցախի վերջին  նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ներկայացել է Քննչական կոմիտե ու հարցաքննվել 2023-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների և դրա հետևանքների վերաբերյալ գործով։ Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այդ իրադարձությունների շուրջ են իրեն հարցեր ուղղվել։

Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի։ Չնայած մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ, հնարավոր է, նրան մեղադրանք ներկայացվի՝ այս պահին  մեղադրանքի առաջադրման մասին խոսք չկա։

Շահրամանյանն անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություներին, թե Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի կոորդինատներն ինքն է տրամադրել ադրբեջանական կողմին։

«Դա ոչ միայն սուտ է, այլ հորինված թեզ է՝  հայկական կողմին մոլորեցնելու համար։ Երեկ փաստաբան Ռոման Երիցյանն անդրադաձավ, թե ինչպես են գերեվարվել այդ անձինք։ Ոչ մեկը թաքնված չէր, ադրբեջանական կողմը շատ լավ գիտեր, թե ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, բունկերում, անտառում, այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ընթացքում։ Ինքը փորձել է Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով՝  Լաչինի միջանցքով՝ շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադբեջանական հենակետեր, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման էին ենթարկվում, և կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում»,- ասաց Սամվել Շահրամանյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս Սամվել Բաբայանին թույլ տվեցին դուրս գալ, Շահրամանյանը պատասխանեց, որ Բաբայանը միակը չի եղել, որ կարողացել է դուրս գալ, Արցախից դուրս են եկել նաև այլ գործող պաշտոնյաներ։

Շահրամանյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Մենք կողմ ենք խաղաղության գործընթացին, բայց մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքից  բխող հարցեր են։ Ասել, որ ով վերադարձի հարց է բարձրացնում, հրահրում է պատերազմ կամ ուզում է պատերազմ, ճիշտ չէ»,- ասաց Սամվել Շահրամանյանը»։

Արաքս Մամուլյան