Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք զրկում են արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին երկրից դուրս գտնվելու ընթացքում խորհրդարանական ընտրություններում քվեարկելու հնարավորությունից, հաղորդում է NewsGeorgia-ն, որին վկայակոչում է Current time-ը։  Քվեարկությունը հնարավոր կլինի միայն գրանցման վայրում։ Նույն կանոնները վերաբերում են հանրաքվեներին և պլեբիսցիտին։

Նախկինում այս սահմանափակումը վերաբերում էր միայն մունիցիպալ ընտրություններին, մինչդեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկրից դուրս բնակվող Վրաստանի քաղաքացիները կարող էին քվեարկել հյուպատոսություններում և դեսպանատներում տեղակայված ընտրատեղամասերում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է նախաձեռնել է օրենքը՝ դա հիմնավորելով «արտաքին միջամտությունը կանխելու» անհրաժեշտությամբ։ Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ Վրաստանից դուրս բնակվող քաղաքացիները գտնվում են «արտաքին իրավասության ներքո» և, իբր, չեն կարողանում «կշռադատված ընտրություն» կատարել։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին արտասահմանում գրանցվել էր մոտ 96,000 ընտրող, սակայն դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում բացված ընտրատեղամասերի փոքր թվի պատճառով քվեարկել է միայն մոտ 34,000 մարդ։ Արտասահմանում գտնվող ընտրատեղամասերի մեծ մասում հաղթանակ էին  տարել ընդդիմադիր կուսակցությունները, այլ ոչ թե «Վրացական երազանքը»։

Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունները նաև արգելում են ընտրատեղամասերում ձայնագրությունը (տեսանկարահանումը թույլատրվում է) և արգելում են ոչ կուսակցականներին գրանցվել որպես թեկնածուներ ընտրություններում։ Թեկնածուները պետք է լինեն կուսակցության կամ քաղաքական միավորման անդամներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի