Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Ուկրաինան լույս դեկտեմբերի 18-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Դոնի Ռոստովի, Բատայսկի և Տագանրոգի վրա, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ Ռոստովի նավահանգստի վրա հարձակման հետևանքով բեռնատար նավ է հրդեհվել։ Նավի անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Հրդեհն ընդգրկել է 20 քառակուսի մետր տարածք։ Քաղաքի արևմտյան մասում գտնվող բազմահարկ շենքերից մեկը  նույնպես վնասվել է, սակայն ոչ ոք չի տուժել։

Բատայսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են։ Մեկ մարդ մահացել է։ Astra-ն հաղորդում է, որ Բատայսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բնակելի շենք է հրդեհվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 17-ի երեկոյից ի վեր ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 77 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ  Ռոստովի մարզում ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի