Մեր ցուցակը ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.11.2018 | 14:57Կոչ եմ անում սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, ինքներդ կարող եք գնահատական տալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով դեկտեմբերի 9-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված արդեն իսկ հնչող քննարդատությունների մասին հարցին:
«Կարծում եմ, որ այդ ցուցակը ձեզ դուր կգա»,- հավելեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Նա նաև նշեց, թե ինչու ՔՊ-ում չեն անդրադառնում այդ մեկնաբանություններին. «Որովհետև մարդիկ էլի իրենց համար հողմաղացներ են հնարում և պայքարում դրանց դեմ, բայց այդ հողմաղացներն իրականում չկան»:
Մանրամասները՝ տեսանյութում: